Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը այսուհետ կարող է հանդիպել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորների հետ


Ժնեւ, («Ֆրանս Պրես»). - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, ըստ ուրբաթ օրը տարածած հայտարարության, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել, որով կազմակերպությունը իրավունք է ստանում հանդիպել Լեռնային Ղարաբաղում կալանավորված բոլոր անձանց հետ:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն իր գոհությակությունն է հայտնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ եւ հուսով է, որ այն հնարավորություն կտա ակտիվացնել հումանիտար հարցերի շուրջ երկխոսութունը Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ», - ասված է հայտարարության մեջ:

Համաձայնագիրը հնարավորություն կտա Կարմիր Խաչի պատվիրակներին խոսել կալանավորների եւ վկաների հետ, ինչպես նաեւ այցելել նրանց՝ առանց որեւէ սահմանափակման: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Աննիկ Բուվյեն «Ֆրանս Պրես»-ի թղթակցին ասել է, թե համաձայնագիրը կազմակերպության պատվիրակներին հնարավորություն կտա այցելել բոլոր կալանավորներին՝ անկախ նրանից, վերջիններս նախնական կալանքի տակ են, թե արդեն դատավճռով են կրում պատիժը:

Մինչ այս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կարող էր այցելել միայն հայ-ադրբեջանական հակամարտության կապակցությամբ բանտարկված անձանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG