Օգոստոսի 6-ին մեր էջում տեղադրված «Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ մինչեւ նախագահական ընտրությունները նոր մրցույթ չհայտատարվի» նյութը հանվել է, քանի որ հեռուստատեսային կապուղիների ծրագրված մրցույթների մասին տեղեկատվությունը լիարժեք չէր: Նյութում մեջբերված էին հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքերը, թե չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ նոր մրցույթ չհայտարարվի: Դա, իրականում, վերաբերում էր միայն այն չորս կապուղիներին, որոնք հեռուստաընկերություններին տրամադրված են պայմանագրերով: Իսկ այն կապուղիների համար, որոնք զբացեղնող հեռուստաընկերություններին տրված արտոնագրերի ժամկետը ավարտվում է դեկտեմբերի 15-ին, մրցույթ կհայտարարվի արտոնագրերի ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 15-ին: «Ա1+» հեռուստաընկերությունը կարող է մասնակցել այդ մրցույթին: