Բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը այսօր հայտարարեց, թե Սեւանի լճի մակարդակը անցած տարվա համեմատությամբ բարձրացել է 36 սանտիմետրով: Փոխնախարարի տեղեկացմամբ, նաեւ աստիճանաբար բարելավվում է լճի ջրի կենսաքիմիական բաղադրությունը:
Լճի մակարդակի բարձրացումը Արտաշես Զիրոյանը պայմանավորում է Արփա -Սեւան թունելի նպատակային ու արդյունավետ օգտագործմամբ, որով այս տարվա հունվարի 1-ից մինչեւ օրս Սեւան է լցվել 235 միլիոն խորանարդ մետր ջուր: Մինչդեռ, ամբողջ անցյալ տարվա ընթացքում թունելով Սեւան է հոսել ընդամենը 210 միլիոն խորանարդ մետր:
Նվազել է նաեւ Սեւանից բաց թողնվող ջրի քանակը. այս տարվա անցած ժամանակաշրջանում Սեւանից բաց է թողնվել ընդամենը 30 միլիոն խորանարդ մետր ջուր: Անցած ամբողջ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է113 միլիոն խորանարդ մետր: Փոխնախարարի հավաստմամբ, լճից վերցվող ջրի քանակի կրճատումը հնարավոր է դարձել կառավարության կողմից հսկողությունը խստացնելու շնորհիվ:
Արտաշես Զիրոյանը ընդհանրապես լավատեսորեն է տրամադրված այս հարցում: Գալիք տարի, նրա խոսքերով, շահանգործման կհանձնվի Որոտանի թունելը, ինչը հնարավորություն կտա տարեկան եւս 65 մլն խորանարդ մետր ջուր հասցնել Սեւանա լիճ: Փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ դրանով միանագամայն իրատեսական կդառնա լճի մակարդակը տարեկան 10-15 սմ-ով բարձրացնելու ծրագիրը:
Արմեն Զաքարյան, Երեւան