Չորեքշաբթի օրը Վերաքննիչ դատարանը փոխեց առաջին ատյանի դատարանի սահմանած պատժաչափը ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ՝ ազատազրկման ժամկետը կրճատելով մեկ տարով:
Մայիսի 31-ին Երեւանի Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանը ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 7 տարի ազատազրկման եւ 90 հազար դրամ տուգանքի:
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը՝ առաջադրված մեղադրանքների մասով: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ ամբաստանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքների երկու դրվագով չկան ուղղակի ապացույցներ, նաեւ՝ մեղմացուցիչ հանգամանքները (Սաղաթելյան մասնակցությունը մարտական գործողություններին, նախկինում դատապարտված չլինելը եւ ներկայիս առողջական վիճակը), վերաքննիչ դատարանը վճռեց փոխել միայն առաջին ատյանի դատարանի սահմանած պատժաչափը եւ ամբաստանյալին դատապարտել 6 տարվա ազատազրկման ու 90 հազար դրամ տուգանքի:
Սաղաթելյանը ձերբակալվել էր անցած տարեվերջին, երբ հրապարակայնորեն մեղադրեց նախագահ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողությունը կազմակերպելու մեջ:
Ավելի քան երկու ամիս տեւած դատավարության ողջ ընթացքում Մուշեղ Սաղաթելյանը շարունակաբար հերքել է բոլոր մեղադրանքները՝ ասելով, թե «իշխանությունները իր նկատմամբ կազմակերպել են հետապնդում»:
Դատավճիռը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում 10-օրյա ժամկետում: Մուշեղ Սաղաթելյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի հավաստացմամբ, այն անպայման բողոքարկվելու է:
Կարինե Քալանթարյան, Երեւան