Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գործունեությանը նախագահի գնահատականներին հետեւած հակընդդեմ հրապարակումները, «Հայաստանի Հանրապետություն» թերթի ընդհանրացմամբ, Զինված ուժերի բարձրաստիճան սպաների վրդովմունքի պատճառ են դարձել միայն: Թերթը փոխանցում է մի քանի արձագանք: Պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանը, օրինակ, ասում է. - «Համամիտ չեմ բանակաշինության գործընթացում նախկին նախարարին վերագրվող ներդրումների մասին կարծիքներին, քանի որ ես անձամբ դա չեմ տեսել»: «1991-94 թթ. եղել եմ Մարտակերտի շրջանում եւ այդտեղ ես չեմ տեսել Վաղարշակ Հարությունյանին», - իր հերթին ասում է գեներալ Հայկազ Բաղմանյանը: Չի հանդիպել եւ գեներալ Արշալույս Փայտյանը, որը ավելացնում է. - «Ինչ վերաբերում է ներքին գործերի նախարարության համակարգում ունեցած ներդրումներին, ապա մեզնից ոչ մեկը միլիցիայի ջոկատներում չի ծառայել»:
Այս հրամանատարները նաեւ «Հայոց Աշխարհ» թերթում փոխարենը ընդգծում են, թե ինչպես են տեսել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեծ ներդրումները բանակաշինությունում ու ռազմական գործողություններում: Նույն շեշտադրումներն են եւ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի ծավալուն հարցազրույցում, ուր միաժամանակ տրվում է եւ հետեւյալ երանգը. «Այսօր ոչ մեկը բարոյական իրավունք չունի փորձել անգամ ուրանալ Վազգեն Սարգսյանի կատարած աշխատանքը եւ նրա դերակատարությունը վերագրել որեւէ մեկին: Չի կարելի այդ հզոր մարդու կատարած աշխատանքը մասնատել ու փորձել սեփականաշնորհել այս կամ այն անձին»:
Այս օրերի մեկ այլ բանավեճի հետքերով «Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է. «ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Գեւորգ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպը լարվածություն է ստեղծել հենց «Միասնություն» խմբակցության ներսում: Մի քանի պատգամավորներ խմբակցությունից դուրս գալու դիմում են գրել: Նման քայլի պատճառ է հանդիսացել այն, որ Գալուստ Սահակյանը թերթերից մեկին տված հարցազրույցում, ըստ էության, հերքել է տեղեկությունը, թե պատգամավորի նկատմամբ բռնություն է կիրառվել»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ դեռ հուլիսի 8-ի առավոտյան Սահակյանը տեղյակ է պահվել կատարվածի մասին եւ խմբակցության պատգամավորների ներկայությամբ հայտարարել, որ խմբակցությունն ամեն ինչ կանի, որ Գիզիրյանն անպատիժ չմնա: Նույն օրը երեկոյան, նա Երեւանից դուրս գտնվող ռեստորաններից մեկում հանդիպել է Աշոտ Գիզիրյանի հետ եւ այդ հանդիպման արդյունքում կորցրել հիշողությունը»:
«Իշխանական ճամբարի ներսում փոխադարձ ատելություն կա», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է Աշոտ Մանուչարյանը: - «Պաշտոնյաներին իրականությունը սովորեցնում է լռակյաց լինել, իրական մտքերն ու մտադրությունները թաքցնել: Բայց բավական է լսել նրանցից մեկի շրջապատի կարծիքը՝ հակառակ կողմի ղեկավարի եւ նրան շրջապատող մարդկանց մասին, որ հասկանանք, թե այդ «իշխանական համակարգում» բացահայտ եւ բացարձակ ատելություն, արհամարհանք եւ բանսարկություն է տիրում: Իսկ նման իրավիճակում ամեն վայրկյան ամեն ինչ հնարավոր է՝ պալատական հեղաշրջում, տեռոր, դավաճանություն, դավադրություն, համաձայնություն ցանկացած ուժերի հետ»: Մանուչարյանի հայացքով, փոխարինելու գալիք նոր ուժը իր հիմնական բաղկացուցիչները չի կարող հավաքագրել ո՛չ ներկա, ո՛չ նախկին իշխանություններից, քանի որ եւ' մեկը, եւ' մյուսը Ղարաբաղի հարցի կարգավորումը տեսնում են Միացյալ Նահանգների կողմից թելադրված առեւտրային այս կամ այն գործարքի շրջանակում: «Եվ տխուր է տեսնել, որ թե՛ ներկաների, թե՛ նախկինների բանակների առավել խելակորույս ջոկատները ինչպես են հրմշտում, ինչպես խլացնում միմյանց՝ ջանալով ապացուցել ԱՄՆ-ին, որ վերջինիս համար առավել ձեռնտու գործարք հենց իրենք կարող են կնքել»:
«ՀՀՇ-ն շարունակում է մնալ միակ քաղաքական ուժը, որը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության լուծման առավել փոխզիջումային տարբերակին, եւ առաջնային է համարում խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր շուտ ժամանակահատվածում», - վերլուծում է «Օր» թերթը: - «Սա իր հերթին ձեռնտու է նաեւ բազմաթիվ այլ ուժերի եւ զարմանալի չի լինի, եթե ՀՀՇ-ն այս հարցում ստանա որոշակի օգնություն: Սակայն այս բոլոր առավելությունները կարող են ապարդյուն լինել, քանի որ կա մի խոչընդոտ, որն առավել վտանգավոր է ՀՀՇ-ի համար: Զրուցելով այդ հատվածի քաղաքական գործիչների հետ, կարելի է նկատել, որ նրանք իրենց միշտ համարում են 1990-97 թվականների իշխող քաղաքական ուժի ժառանգներ... Իսկ այդ ժամանակվա կառավարող կուսակցությունը ինքնագոհ,ամբարտավան, ինքնավստահ ու անհոգ էր»:
«Առավոտ» եւ «Օրրան» թերթերը Դաշնակցության՝ երեկվանից ընթացող գիտաժողովի շրջանակներում էլ նորանոր ուղերձ-սպառնալիքներ են տեսնում՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, վկայակոչելով, մասնավորապես, որեւէ պահի ընդդիմություն դառնալու կամ նախագահի առանձին թեկնածուով հանդես գալու՝ ՀՅԴ ղեկավարների ակնարկները:
«Ամենամեծ դեֆիցիտը, որ այսօր ունենք, հայրենասիրությունն է», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: - «Այսօր հայրենասիրության պակասը ահավոր զգացվում է: Որովհետեւ, երբ շուրջդ ես նայում, տեսնում ես էս կողոպուտը, էս անբարո մթնոլորտը, քաղաքի տեսքը՝ նկատի ունեմ կառուցվող դղյակները, գալիս ես համոզման, որ այսօր մեր ժողովրդին պակասում է հենց հայրենասիրությունը: Ամերիկացի մի գրող ասում է. «Մեր հայրենասիրությունը արտահայտվում է նրանով, որ մենք քննադատում ենք մեր իշխանություններին»: Եվ դա ճիշտ է, այդպիսով դու օգտակար ես լինում քո ժողովրդին: Իսկ մեզ մոտ գովաբանություն է եղել, գովերգեր... Այսօր մեր փրկարար օղակներից մեկը այն կլինի, որ ճշմարտությունն ասենք իրար երեսի: Որքան էլ դաժան, որքան էլ ցավալի, ճշմարտությունը մեզ կարող է փրկել ինչ-որ չափով», - շեշտում է Պերճ Զեյթունցյանը, քիչ անց, սակայն, ավելացնելով. - «Խոսում ես, խոսում, ոչ մի արդյունք չկա»:
Վաչե Սարգսյան