Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը այսօր լրագրողներին վստահեցրեց, թե նախարարությունն ամեն ինչ անում է այս տարվա բուհերի ընդունելության քննությունները առավել արդար ու թափանցիկ անցկացնելու համար:
Մկրտչյանը այսօր լրագրողներին ներկայացրեց տեխնիկական այն նորամուծությունները, որոնք կիրառելու են հուլիսի 20-ից սկսվող բուհական ընդունելության քննությունների ժամանակ: Երկու ամենաշատ հանձնվող առարկաների՝ պատմության եւ անգլերեն լեզվի (Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում) գծով քննությունները անցկացվելու են տեսախցիկներով կահավորված քննասենյակներում, ինչը դիմորդների ծնողներին ու դիտորդներին հնարավորություն կտա հետեւել քննությունների ընթացքին:
Նորամուծություններից է նաեւ, նախարարի ներկայացմամբ, այն, որ գրավոր քննությունների ժամանակ քննասենյակներում չեն լինի քննական հանձնաժողովների անդամները: Այդ իրավունքը վերապահված է միայն հանձնաժողովների նախագահներին, նրանց տեղակալներին եւ լիազոր ներկայացուցիչներին: Վերջիններս «զուտ տեխնիկական» խնդիրներ են լուծելու, հետեւաբար ո'չ մասնագետներ կլինեն, ո'չ էլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Դիտորդներին, այդ թվում լրագրողներին այս տարի քննասենյակներ մտնելու իրավունք կտրվի ամեն օր նախարարությունում անցկացվելիք վիճակահանություններից հետո միայն: Փոխարենը նրանք հնարավորություն կունենան լինել այն քննասենյակներում, որտեղ ստուգվելու են գրավոր աշխատանքները:
Անուշ Դաշտենց, Երեւան