Գրողների առաջին համահայկական խորհրդաժողովի մասնակիցները այսօր Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը հանդիպեցին Հայաստանի արտաքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարների եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ:
Հունիսի 16-ից Հայաստանում են սփյուռքահայ մոտ վեց տասնյակ գրողներ, որոնք իրենց հայ գրչընկերների հետ քննարկում են ստեղծագործական եւ կրթական-մշակութային հարցերի լայն շրջանակ:
«Ես մեր բոլոր գրողներին մաղթում եմ ստեղծագործական բեղուն աշխատանք եւ մտքի թռիչք», - ասաց Վարդան Օսկանյանը, որը մինչ այդ պատասխանել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող բազմաթիվ հարցերի: - «Մեր ազգը վերջ ի վերջո պետք է առաջնորդվի մեր մտավորականությամբ: Նրանք պետք է կարողանան դառնալ մեր երիտասարդության դաստիարակության հիմնական աղբյուրը: Ես մաղթում եմ, որ այս խորհրդաժողովը նպաստի դրան»:
Սփյուռքահայ գրողները իրենց մտահոգությունը հայտնեցին հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի պատմության դասագրքերի հարցով: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ նախարարությունը նպատակ ունի ստեղծել համահայկական կրթական դաշտ: Այդ գործում, ըստ նախարարի, առաջին քայլը պետք է լինի Հայաստանի եւ սփյուռքի համար ընդհանուր չափորոշիչների ու գնահատման համակարգի ստեղծումը:
«Նախարարության դերը պետք է լինի ոչ թե թելադրող, այլ առաջնորդող», - ասաց Լեւոն Մկրտչյանը: - «Մենք պարտավոր ենք Հայաստանի կրթական համակարգում ապահովել շատ բարձր որակ, եւ այդ որակը ինքնին պետք է լինի օրինակելի բոլոր մեր համայնքների համար»:
Նախարարի համոզմամբ, հայագիտական առարկաների դասավանդման համար պիտի մշակվեն ընդհանուր ուղեցույցներ, բայց ոչ համատեղ դասագրքեր:
Երուսաղեմաբնակ բանաստեղծուհի, նաեւ ուսուցչուհի Անուշ Նագգաշյանը առարկեց նախարարին, ասելով, որ 15 տարի առաջ գրքերը սփյուռքի դպրոցներ ուղարկվում էին Հայաստանից եւ «հաջողությամբ դասավանդվում» էին:
Լիբանանում հրատարակվող «Բագին» ամսագրի հիմնադիր եւ խմբագիր Պողոս Սնապյանը կարեւորեց ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման հարցը: Ի պատասխան, կրթության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստան - Սփյուռք առաջին համաժողովից հետո ստեղծված «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում արդեն վերապատրաստվել են մոտ 500 ուսուցիչներ:
Այսօր հայտարարվեց հայ գրողներին սատարելու, նրանց ստեղծագործությունները հրատարակելու նպատակով համահայկական հիմնադրամի ստեղծման մասին: Արդեն արվել են առաջին ներդրումները:
Գայանե Դանիելյան, Երեւան