Մայիսի վերջին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը եւս 2 ամսով երկարացրեց Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանի գործի նախաքննությունը:
Թուրքագետ, նախկինում Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մուրադ Բոջոլյանը ձերբակալվել էր այս տարվա հունվարի 28-ին: Այս գործի նախաքննության ժամկետը դատարանն արդեն երրորդ անգամ է երկարացնում: Բայց սա չի նշանակում, թե դատարանը այդ որոշումները կայացնում է՝ հիմնվելով ներկայացված ապացույցների վրա: Նախաքննական մարմինը ապացույցներ կարող է եւ չներկայացնել: Գործի քննությունը երկարացնելու համար դատարանը հիմք է ընդունում առաջադրված մեղադրանքի ծանրությունը՝ «հայրենիքի դավաճանություն լրտեսության ձեւով», որի համար Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը նախատեսում է մահապատիժ կամ 10-15 տարվա ազատազրկում:
Բոջոլյանի նոր փաստաբան Հովիկ Արսենյանը չբացառեց, որ գործը կարող է եւ դատարան չհասնել. «Ես հակված չեմ մտածելու, որ սա պետք է անպայման դատական վախճան ունենա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Քրեական գործ է հարուցվում, որպեսզի խորացված, բազմակողմանի օբյեկտիվ քննություն կատարվի: Միգուցե այստեղ պարզվում է անմեղությո՞ւնը»:
Արսենյանը մոտ երկու ամիս առաջ է ստանձնել Բոջոլյանի պաշտպանությունը: Վերջինիս կինը՝ Լյուդմիլա Բոջոլյանը հրաժարվել էր նախկին փաստաբան Ռուբեն Բալաբանյանի ծառայությունից՝ պնդելով, թե Բալաբանյանը գաղտնի կապեր էր պահպանում ազգային անվտանգության նախարարության հետ:
Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անչափ գոհ է նախաքննական մարմնից, որ մինչեւ հիմա ծավալուն աշխատանք է տարվել: Իրենք սպասողական վիճակում են, ակտիվ գործողությունների չեն գնում միայն մեկ նկատառումով՝ որպեսզի բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը, կատարվի բազմակողմանի եւ լրիվ քննություն: Այդ պատճառով էլ պաշտպանական կողմը չի առարկել, որ գործի նախաքննությունը եւս 2 ամսով երկարացվի, որպեսզի, փաստաբանի խոսքերով, «վարույթն իրականացնող մարմնին հնարավարություն ընձեռվի տնտղելու մինչեւ վերջ, ստուգելու, համոզվելու»:
Փաստաբանն ասաց, որ ինքն ու իր պաշտպանյալը ոչ թե խոչընդոտելու, այլ՝ նպաստելու, օգնելու են նախաքննությանը:
«Դա միանշանակ է, որ մենք փորձում ենք օգտակար լինել, նպաստել նախաքննությանը՝ ավելի խորացնելու քննությունը եւ հասնելու ճշմարտությանը», - ասաց Արսենյանը, ավելացնելով, սակայն, որ դատարանում նշել է, որ վերջին անգամ է կողմ երկարացմանը:
Մուրադ Բոջոլյանի կինը համոզված է եւ շարունակում է պնդել, որ իր ամուսինը անմեղ է: Այս հինգ ամսվա ընթացքում նախաքննական մարմինը նրան մեկ անգամ թույլատրել են տեսակցել ամուսնուն:
Փաստաբանը իր պաշտպանյալի անմեղության կամ մեղավորության վերաբեյալ որեւէ կարծիք չհայտնեց, ասելով, թե դա կնշանակեր նախաքննական նյութի հրապարակում: Արսենյանը հրաժարվեց ասել նաեւ՝ Բոջոլյանն ինքը իրեն մեղավոր ճանաչո՞մ է, թե՞ ոչ:
«Ես այդ հարցին չեմ պատասխանի՝ ի շահ նախաքննության, ի շահ իմ պաշտպանյալի», - ասաց Հովիկ Արսենյանը:
Հրաչ Մելքումյան, Երեւան