Ուրբաթ օրը Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին ունեցած 97 միլիոն դոլար պարտքի մարմար երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի հունիսին: Կառավարությունը, սակայն, ակնարկել է, որ հայաստանյան ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների՝ ռուսաստանյան կողմին փոխանցելով չի մարվի ամբողջ պարտքը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը մեջբերում է Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովի խոսքերը: Վերջինս Մոսկվայում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին տեղեկացրել է, որ հունիսի երկրորդ տասնօրյակում կայցելի Հայաստան՝ ավարտելու բանակցային գործընթացը, ստորագրելու վերջին փաստաթղթերը: Իսկ մինչ այդ «աշխատանք կտարվի անհրաժեշտ արարողակարգային խնդիրների լուծման ուղղությամբ»:
Կլեբանովի եւ Մարգարյանի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, ուր Հայաստանի վարչապետը մասնակցում էր ԱՊՀ անդամ 12 երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Նախապես ակնկալվում էր, որ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւով համաձայնագիրը կկնքվի անցած տարվա սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Սակայն համաձայնագրի ստորագրումը շարունակաբար հետաձգվում էր՝ փոխանցվելիք ձեռնարկությունների ցուցակի եւ դրանց արժեքի շուրջ ծագած անհամաձայնությունների պատճառով:
Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը շաբաթվա սկզբին ասել էր, որ կողմերը դեռեւս պիտի համաձայնեցնեն պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվող ձեռնարկություններից Հրազդանի ՋԷԿ-ի արժեքը: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե փոխանցվող ձեռնարկություններով լիովին կփակվի Ռուսաստանին ունեցած Հայաստանի պարտքը:
Սակայն Մոսկվայում վարչապետ Մարգարյանը լրագրողներին ասել է, թե դրանով Ռուսաստանի ունեցած մեր երկրի արտաքին պարտքը կմարվի «որոշ չափով»:
Մարգարյանը պարտքի քննարկումների մասին խոսելիս հիշատակել է միայն Հրազդանի ՋԷԿ-ը եւ ոչինչ չի ասել մյուս չորս ձեռնակությունների մասին, որոնք, ըստ Կլեբանովի եւ Սարգսյանի՝ անցած դեկտեմբերին Երեւանում ձեռք բերված նախնական համաձայնության, նույնպես պիտի փոխանցվեին Ռուսաստանին: Դրանք են՝ «Մարս» էլեկտրոնային սարքավորումների գործարանը եւ նախկին Խորհրդային Միության ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտնող երեք ձեռնարկություն:
Էմիլ Դանիելյան, Երեւան