«Ընդդիմությունն, այնուամենայնիվ, չի խելոքացել», - երեկվա ասուլիսի մոտիվներով հեգնում է «Հայոց Աշխարհ» թերթը: Ընդդիմության առաջնորդների ցաքուցրիվ անկանխատեսելի գործելաոճը առաջ է բերում եւ ընդդիմադիր հակման մամուլի տարակուսանքն ու վրդովմունքը: «Բազեյանն անտանելի է դարձել» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը տեսնում է ապակայունացման մեղադրանքներից պաշտպանվելու, հանրահավաքներ չանելու անհեթեթ մարտավարություն, նաեւ խտացնելով. - «Պատկերացնո՞ւմ եք, Քոչարյանի պաշտոնանկությունը չի իրականացվում զուտ կենցաղային պատճառներով... Անկախ նրանից՝ համաձայնեցրե՞լ են իրենց գործողությունները Քոչարյանի հետ, թե ոչ, ակնհայտ է, որ հանրահավաքներ չանցկացնելու՝ ընդդիմության որոշումը իշխանությանը դուր կգա», - որոշակի ակնարկով է ամփոփել մեկնաբանը: «Առավոտ» թերթում էլ թերահույս ձեւակերպված է՝ «Ընդդիմությունը համոզում է, թե դեռ գոյություն ունի»:
«Օրրան» թերթի հարցազրույցում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ավելի շատ բնորոշումներ է տալիս իշխանություններին. - «Իշխանության ամենամեծ մեղքն այն է, որ պառակտում է հասարակությունը, կուսակցություններին, չունենալով ժողովրդի աջակցությունը՝ անվերջ զբաղվում է խարդավանքներով... Այն իշխանությունը, որը համառում է իր սխալների մեջ, ամեն ինչին նայում է միայն հաղթել-պարտվելու սկզբունքից ելնելով՝ հեռանկար չունի: Այսօրվա վիճակը ստեղծվել է հենց իշխանության այդ տղայական մոտեցումների պատճառով: Այս իշխանությունը իր բնույթով առճակատման գնացող է, ոչ թե երկխոսության, ուրեմն՝ չպիտի մեղադրի ուրիշներին «ապակայունացման», «ապակառուցողականության» մեջ»:
Օրերս Բաբկեն Արարքցյանի կողմից Ռուսաստանին տրված որակումներին անդրադառնալով, «Օր» թերթի մեկնաբանը նշում է, որ հայկական աջերի հակառուսական կեցվածքը գնալով կոշտանում է, ստեղծվում է տպավորություն, որ մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը չի ընդունում միջին տարբերակներ կամ զիջումների հնարավորություն: Եվ սա մտածելու տեղիք է տալիս. - «Արդյո՞ք կոմպլեմենտարիզմի կամ փոխլրացման արտաքին քաղաքական սկզբունքները, որոնց որդեգրման մասին հայտարարել է մեր արտգործնախարարությունը, ընդհանրապես համապատասխանում են հայ ազգի հատկանիշներին եւ բնավորությանը: Եվ մի՞թե մեր քաղաքական ուժերը հասունացել են այն աստիճանի, որ դադարեն միակողմանի մտածելուց եւ ռուսական կամ արեւմտյան «շահերի» հետեւում չկորցնեն ազգայինը»:
«Հայոց Աշխարհ» թերթը արձանագրում է. - «Ինչպես արհեստածին (եթե չասենք մեռելածին) ցանկացած երեւույթ, Ազգային ժողովի «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովն էլ ուր որ է անէանալու է... Գործեց մեկ տարի, գումարեց շուրջ 32 անպտուղ նիստ, ուսումնասիրեց, պրպտեց, քննեց ու հետաքննեց, սակայն արդո՞ւնքը: Գրեթե զրոյին մոտ կամ զրո»: Դատավարության ընթացքից էլ «Ազգ» թերթում տրվում է հետեւյալ դիտարկումը. «Դատարանում տեղի ունեցողին ակնդիր եւ ունկնդիր՝ կարելի է միայն մտածել, թե ամբաստանյալները, բեմադրության ավարտին, դուրս կգան ճաղավանդակներից ու կլքեն դահլիճը։ Այդպիսի ցինիզմի ընդունակ են միայն ապուշները»։
«Կոռուպցիայի դեմ իսկապես պայքարելու համար քաղաքական լուրջ կամք է պետք», - «Օր» թերթի հարցազրույցում շեշտում է սոցիոլոգիայի դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը: - «Մեկ այլ խնդիր էլ կա. երբ որ իշխանությունը՝ առանց այն էլ թուլացած ղարաբաղյան պատերազմի խնդրով, երկրի ֆինանսական վիճակով, արտասահմանին ունեցած պարտքերով եւ կախվածությամբ, առանց այն էլ թուլացած գերտերությունների պայքարով, ամեն օր խփվում եւ թուլացվում է նաեւ ներքին քաղաքական պայքարի ընթացքում, չեմ տեսնում այն ուժը, որն այս իրավիճակում կարող էր մի թշնամի էլ ձեւավորել՝ ի դեմս կոռուպցիոներների»: Լյուդմիլա Հարությունյանի կարծիքով, երկիրը իշխանություններին պետք է հորդորի, իսկ հարկ եղած դեպքում պահանջի դուրս գալ կլանների դեմ առանց խտրականության. «Փոխեցինք այս նախագահին, հաջորդին բերեցինք, նա էլ անելու է նույնը, եթե այսօրվա պես անտարբեր եղանք, չպահանջեցինք կոռուպցիայի դեմ պայքար: Այնժամ իրավիճակն առավել վատթար է լինելու, քանի որ գնալով սպառվում են թե' երկրի նյութական պաշարները, թե' ծանր վիճակին դիմանալու հասարակության կարողությունները»:
Պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը «Հայոց Աշխարհ» թերթում այլանդակություն է որակում Երեւանի կենտրոնի ներկայիս ձեւախեղումները: «Եթե այդպես է, էլ ինչի՞ են մեր քաղաքի հայրերը դես ու դեն ընկել: Միանգամից թող երկու գոմ կառուցեն՝ մեկը օպերայի կողքին, մյուսն էլ՝ Հանրապետության հրապարակում: Գոմերի հետ էլ՝ մի-մի հատ «քյաբաբխանա»», - որակական միտումն է ուրվագծում նա: - «Քանի դեռ թափանցիկ բետոն հայտնագործողները ղեկավարում են Երեւանը, մայրաքաղաքի այլասերումը շարունակվելու է: Կարծում եմ, որ երեւանցիներով պիտի ստորագրահավաք սկսենք, անպայման դիմենք հանրապետության նախագահին, որ այս խայտառակությունը կասեցվի: Երեւանցուն ձեռ առնելը քաղաքային իշխանություններին լավ բանի չի բերի»:
Վաչե Սարգսյան