Ռեյկյավիկից վերադառնալուց հետո Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը, ըստ Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Մարմարա» թերթի, հրապարակել է Թուրքիայի 4 հիմնական ակնկալիքները Հայաստանից՝ եթե վերջինս ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Մայիսի 15-ին Իսլանդիայի մայրաքաղաքում կայացած Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել էին անվտանգության եւ համագործակցության խնդիրներին արձագանքելու ուղիները եւ շեշտել տարածաշրջանի հակամարտությունները կարգավորելու կարեւորությունը: Երեք արտգործնախարարները գոհ էին մնացել հանդիպման արդյունքներից:
Ըստ հրապարակման՝ Հայաստանը պետք է ցեղասպանության խնդիրը թողնի պատմաբանների ուսումնասիրությանը, իր Սահմանադրությունից վերացնի տարածքային պահանջների հոդվածը, լուծի Լեռնային Ղարաբաղի հարցը (ինչը, ըստ թուրքերի, նշանակում է դուրս բերել հայկական բանակը Ղարաբաղի տարածքից) եւ միջանցք տրամադրի Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը ապահովելու համար:
Իսմաիլ Ջեմը այս առթիվ նկատել է, թե Թուրքիան Եվրամիության անդամակցության թեկնածու է, եւ Հայաստանն էլ պիտի հասնի դրան: Այս առումով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դիտարկվում է իբրեւ կարեւորագույն խնդիր:
Արմեն Դիլանյան, Պրահա