Մայիսի 9-ի վաղ առավոտյան Լոնդոնի «Հայկական տան» առաջին հարկում, ուր գտնվում է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, պայթյուն է տեղի ունեցել: Սա թերեւս առաջին դեպքն է, երբ պայթյուն է տեղի ունենում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության շենքում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Աբաջյանը, անհայտ անձինք կամ անձ դրսի կողմից պատուհանի գոգին տեղադրել է պայթուցիկ նյութ եւ դրա հետեւանքով բռնկվել է հրդեհ:
«Ժամանած հրշեջները կարողացել են հանգցնել հրդեհը, եւ դեսպանատունը որեւէ լուրջ նյութական վնաս չի կրել», - ասաց Վահրամ Աբաջյանը:
Աբաջյանը չկամեցավ որեւէ ենթադրություն հնչեցնել մինչեւ հետաքննության ավարտը: Դեսպանը ասաց նաեւ, որ դեսպանատունը առայժմ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: «Պետք է մի քանի ժամ սպասել, տեսնել ինչ նոր բաներ կլինեն: Դրանից հետո հնարավոր է, որ լինի հայտարարություն», - ասաց նա:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության, դեսպանատան պատուհանի վրա նետվել է «ինքնահրկիզվող նյութ պարունակող շիշ»:
«Բրիտանական կողմն իր ափսոսանքն է հայտնել միջադեպի առնչությամբ եւ հավաստիացրել, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեղավորներին բացահայտելու եւ ապագայում նման որեւէ արարք թույլ չտալու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Աննա Կարապետյան, Պրահա