Երեկ երեկոյան սպանվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղապետ, 51-ամյա Զորիկ Բադալյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասացին ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից, Բադալյանը սպանվել է Արմավիր քաղաքի Կարմիր կամուրջի մոտ՝ ավտոմատ հրազենից արձակված կրակոցներով:
Կեսգիշերից հետո սպանության մեղադրանքով ձերբակալվել է Նորապատի հարեւան գյուղի՝ Ջանֆիդայի 35-ամյա բնակիչ, նախկինում դատված Գագիկ Պետրոսյանը:
Նորապատի բնակիչների խոսքերով, սպանությունը հետեւանք է գյուղի մերձակայքում գնտվող շուկայի վերահսկողության շուրջ սուր առճակատման: Ըստ նորապատցիների, իրենց գյուղապետը սպանվել է, որովհետեւ չի ցանկացել Ջանֆիդայի բնակիչներին զիջել շուկայի վերահսկողությունը:
Զենքը, որից սպանվել է Բադալյանը, առգրավված է: Հետաքննությունն իրականացնում է Արմավիրի մարզային դատախազությունը:
Արմեն Զաքարյան, Երեւան