Մատչելիության հղումներ

Հայ հոգևորականը կմնա Բեթղեհեմի պաշարված տաճարում


Հայազգի երեք հոգևորականներ և սպասավորներ երեկ դուրս են եկել իսրայելցի զինվորականներով պաշարված Բեթղեհեմի սուրբ Ծննդյան տաճարից, որտեղ շրջապատված է մոտ ՁՕՕ պաղեստինցի, սակայն հայազգի մի հոգևորական կմնա եկեղեցում մինչև ճգնաժամի ավարտը: Այդ մասին այսօր "Ազատություն" ռադիոկայանին հեռախոսով հայտնեց Երուսաղեմի հայ պատրիարքարանի ներկայացուցիչ Արիս եպիսկոպոս Շիրվանյանը:

Նրա վկայությամբ հայ հոգևորականները ստիպված են եղել դուրս գալ տաճարից այն բանից հետո, երբ 6 պաղեստինցի, կոտրելով հայկական մասը տաճարի մնացած տարածքից բաժանող դուռը, հայ հոգևորականներից պահանջել է նրանց մոտ եղած սննդի և ջրի պաշարները: Մերժում ստանալով, պաղեստինցիները պարզապես տարել են այդ պաշարները, որոնք դեռ կարող էին մի քանի օր բավականացնել հայ հոգևորականներին:

Մեկնաբանելով արևմտյան գործակալությունների տարածած հաղորդագրություններն այն մասին, թե պաղեստինցիները գողացել են հայկական գրքեր և խաչեր, Արիս սրբազանը կարծիք հայտնեց, որ եթե նման բան է տեղի ունեցել, պաղեստինցիները միևնույն է չեն կարողանա դրանք դուրս բերել եկեղեցուց, քանզի առաջին հերթին պիտի մտածեն սեփական կյանքը փրկելու մասին:

Այսօր հայ, հույն և լատինական եկեղեցիների ներկայացուցիչները Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի նստավայրում հանդիպել են նրա խորհրդական Դանիել Այալոնի հետ և քննարկել երեք շաբաթ տևող ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները:

Արիս սրբազանը նաև հայտնել է, որ ՁՁեւամյա սպասավոր Արմեն Սինանյանը, որը մի քանի օր առաջ վիրավորվել էր Բեթղեհեմի եկեղեցում, արդեն դուրս է գրվել և նրա առողջական վիճակը բավարար է:

Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG