Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է, որ ուզում է սերտ կապեր ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ


Բաքու («Ինտերֆաքս» գործակալություն). - Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Քամալ Խարազին ասել է, թե Իրանը ուզում է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, միաժամանակ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Խարազին կոչ է արել ավելի ինտենսիվ դարձնել կապերը Ադրբեջանի եւ Իրանի միջեւ: Նա ասել է, որ երկու երկրներն ունեն նույն պատմական արմատները եւ կրոնը:

Նա ավելացրել է, սակայն, որ «Իրանի համագործակցությունը Հայաստանի հետ երկրի նախագահ Մոհամմադ Խաթամիի արտաքին քաղաքականության մասն է կազմում, եւ որ այդ քաղաքականության շնորհիվ հնարավոր է հասնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»:

«Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ չպետք է լինել նույն մակարդակի վրա, ինչպես Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանի եւ Իրանի ժողովուրդներն ունեն կրոնական, մշակութային եւ պատմական նույն արմատները», - ի պատասխան ասել է Ալիեւը: Միաժամանակ, նա արտահայտվել է հօգուտ տեսակետի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ավելի հեշտ կլինի լուծել, եթե Իրանը լավ հարաբերություններ ունենա եւ' Ադրբեջանի, եւ' Հայաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG