Բեթղեհեմ («Ասոշիեյթեդ Փրես»). - Իսրայելի բանակը ուրբաթ օրը ընդունել է, որ իսրայելցի զինվորներն են հրազենի կրակոցով վիրավորել հայ հոգեւորականին Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում:
«Նա հոգեւորականի հագուստով չէր եւ զինյալի տեսք ուներ», - բացատրել է բանակի ներկայացուցիչը: - «Իսրայելի պաշտպանական ուժերը կրակ են բացել այդ մարդու ուղղությամբ»:
Նրա խոսքերով, զինվորներին թվացել է, թե այդ անձնավորությունը սպառնում է ինչպես ներսում գտնվող հոգեւորականներին, այնպես էլ դրսում գտնվող զինվորներին:
Վիրավորված հոգեւորականը տեղափոխվել է Հադասսայի հիվանդանոց ու ենթարկվել վիրահատության:
Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում ապրիլի 2-ից ի վեր իսրայելցիների կողմից պաշարված են մոտ 200 պաղեստինցի զինյալներ եւ 30-ից հոգեւորականներ: