Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը ուրբաթ օրը «հեղափոխություն» որակեց հեռախոսակապի մի շարք ծառայությունների սակագների իջեցումը: Նրա խոսքերով, կապի որակի եւ «ԱրմենՏել»-ի ներդրումային պարտավորությունների վերաբերյալ կառավարության ակնկալիքներն ու պահանջները մնում են ուժի մեջ:
Կապի եւ տրանսպորտի նախարարը ակնհայտ գոհունակությամբ ներկայացրեց իջեցված սակագները. կիսով չափ իջեցվել են միջազգային հեռախոսակապի գները, նոր հեռախոսների տեղադրման համար մուծվող վճարները: Այսուհետեւ, ասենք, Միացյալ Նահանգներ, Կանադա եւ եվրոպական երկրներ հեռախոսազանգի մեկ րոպեի վճարը 1,92 դոլարի փոխարեն կկազմի 0,99 դոլար: Կէժանանա, ճիշտ է՝ աննշան, բջջային հեռախոսակապը: Ներկայիս 18 ցենտի փոխարեն այն կկազմի 15 ցենտ յուրաքանչյուր րոպեի համար:
Բջջային կապի սակագները դեռ էլի իջնելու միտում ունեն: Ըստ նախարարի, հարցը կրկին քննարկման առարկա է դառնալու մինչեւ աշուն:
Ռուսաստանի եւ Վրաստանի համար սակագները, սակայն, բարձրացել են: «Ռուսաստան եւ Վրաստան գործող սակագինը 40 ցենտից դարձել է 45 ցենտ: Միայն այս փոփոխությունն է կատարվել, այն էլ՝ ընդամենը 5 ցենտի շրջանակներում», - ասաց նախարարը:
Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ ինքը պաշտոնից կառչած չէ, բայց այս սակագնային փոփոխությունները պատասխան են բոլոր նրանց, ովքեր րոպեավճարի մուտքից հետո պահանջում էին իր հրաժարականը:
Կառավարության եւ «ԱրմենՏել»-ի միջեւ տարաձայնություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում «ԱրմենՏել»-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների կատարման հարցը: Կառավարությունը պնդում է, թե «ԱրմենՏել»-ը թերացել է, իսկ վերջինս՝ թե կատարել է:
«Մենք չենք հրաժարվում մեր սկզբունքներից: «ԱրմենՏել»-ը չի հրաժարվում իր սկզբունքներից, ինչպես իրենք են հայտարարում: Այդ հարցը օրակարգից հանված չէ», - այդ կապակցությամբ ասաց Անդրանիկ Մանուկյանը, ավելացնելով, որ հարցը պետք է լուծվի դատական կարգով:
Շաքե Ավոյան, Երեւան