Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը շարունակում է ֆինանսավորել Հայաստանի ոռոգման համակարգերի զարգացումը


Համաշխարհային բանկը 2001 - 2008 թվականներին ընդհանուր առմամբ 66 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի ոռգման համակարգերի զարգացման երկրորդ ծրագրի շրջանակներում: Ծրագրի առաջին փուլը կիրականացվի 2001 - 2006 թվականներին եւ կարժենա 30,8 մլն դոլար:

ՀԲ-ի վարկավորած առաջին ծրագիրը, մասնագետների գնահատմամբ, կասեցրեց ոռոգման համակարգի փլուզումը Հայաստանում:

Այս պահին կարեւոր է հստակեցնել, թե ովքեր են ջուր օգտագործողները, ինչ հողեր են ոռոգվում, ինչքան է ջրի ինքնարժեքը եւ ով է պատասխանատու, որպեսզի ծախսված ջրի դիմաց վճարվի:

«Մինչեւ վերջ ամեն ինչ պիտի լինի թափանցիկ», - ասաց Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի պետ Գագիկ Մարտիրոսյանը, ներկայացնելով գործող զեղջերի եւ տույժերի համակարգը: - «Դա վերաբերում է բոլորին՝ դեպուտատներին, նախարարներին, մարզպետներին, հարուստներին, աղքատներին»:

Գագիկ Մարտիրսյանի խոսքերով, այս ծրագրի նպատակը ոռոգելի երկրագործության արդյունավետության զարգացումն է՝ ոռոգման եւ դրենաժային համակարգերի կառավարման բարեփոխումների միջոցով, համակարգը կառավարելի ու ներդրումների համար գրավիչ դարձնելն ու այն քայլ առ քայլ ապապետականացնելն է:

Ջրային տնտեսության ղեկավարությունը այսօր վստահեցնում է, որ եթե մարդիկ պատրաստակամ լինեն վճարելու, ապա ջուր կունենան:

Ոռոգման ծրագրերի գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի մատուցմամբ, Համաշխարհային բանկի հաշվարկներով 800 մլն դոլար է անհրաժեշտ Հայաստանում ոռոգման հսկայական համակարգը լիովին վերականգնելու համար:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG