Ազգային Ժողովն այսօր հետաձգեց խորհրդարանական կառավարման Սահմանադրության նախագծի քննարկումը այնքան ժամանակով, մինչեւ դրա համահեղինակները սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովում պաշտոնապես չներկայացնեն իրենց նախագծի քննարկման հատուկ կարգը, որն առաջարկեցին դահլիճում:
Նախագծի համահեղինակների անունից Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Այնքան ժամանակ քանի հատուկ կարգի խնդիրը չի լուծվի, մենք հրաժարվում ենք ամբիոնից ներկայացնել Սահմանադրության նախագիծը: Առանց ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը լսելու, այս նախագծի քննարկումը ֆարս է, որին մենք չենք մասնակցի»:
Եվ մի քանի ժամ շարունակ պատգամավորները վիճում էին ոչ թե այդ հատուկ կարգի բովանդակության, այլ ընդամենը այն քվեարկության դնելու օրինականության շուրջ: Հեղինակները, վկայակոչելով Ազգային ժողովի կանոնակարգը, պահանջում էին քվեարկության դնել, ընդդիմախոսները, դարձյալ կանոնակարգը վկայակոչելով, պնդում էին՝ նախ հանձնաժողով ներկայացրեք:
Իսկ խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագծի հեղինակները չեն ուզում ներկայացնել, որովհետեւ անօրինական են համարում, որ այս հարցով գլխադասային է նշանակվել ոչ թե մշտական՝ պետաիրավական, այլ ժամանակավոր՝ սահմանադրական հանձնաժողովը:
Նիստը վարողը դահլիճում սկսված անկարգության պատճառով կես ժամով ընդմիջում հայտարարեց: Պատգամավորներն արդեն փոխադարձ վիրավորանքի ու սպառնալիքի էին անցել:
Վիճաբանող կողմերից ոչ մեկը փորձ անգամ չարեց սահմանադրական հանձնաժողովի նիստ պահանջել կամ հրավիրել՝ փակուղուց դուր գալու համար:
«Բնականաբար, այս հարցի հետ կապված պետք է առաջարկություն աներ հեղինակներից որեւէ մեկը: Եթե արվեր՝ նիստ կգումարվեր անպայման», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահմանադրական հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:
Շավարշ Քոչարյանի կարծիքով, սակայն՝ «Նախագահին է պետք դիմել»: Նա պնդում էր նաեւ, թե «հատուկ կարգը արդեն ներկայացվել է Ազգային ժողովին: Եվ արդեն մնում է միայն մեկ ելք՝ Ազգային ժողովը պետք է քվեարկի եւ իր եզրակացությունը տա»:
Ազգային Ժողովի նախագահի հրավերով դահլիճում էին այսօր Սահմանադրության նոր նախագծին միացած ոչ խորհրդարնական ուժերի ղեկավարները:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, իշխանություններն ուզում են, որ առանց լուրջ բանավեճի քննարկվի ու մերժվելով օրակարգից դուրս գա այս նախագիծը, ապա՝ միառժամանակ առկախվի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած նախագծի քննարկումը, քանի որ «հանրաքվեի մասին օրենքը պարտադրում է, որպեսզի Ազգային ժողովի քննարկումներից հետո, եթե որեւէ նախագիծ հիմք է ընդունվում... ապա 21 օրվա ընթացքում պետք է հանրաքվեի ժամկետը նշանակվի եւ հանրաքվեն իրականացվի»:
Իսկ քանի որ հանրաքվեի նշանակման համար նախագահ Քոչարյանի թվարկած երեք ժամկետներից ամենավաղն աշունն է, ուրեմն, ըստ Բազեյանի, գարնանային նստաշրջանում նրա առաջարկած նախագիծը Ազգային Ժողովում չի քննարկվի:
Ռուզան Խաչատրյան, Երեւան