Հայաստանի նախագահը դուրս է գրվել «Նաիրի» բուժական-առողջարարական միավորումից, ուր հինգշաբթի օրը ենթարկվել էր կույր աղիքի վիրահատության, եւ վերադարձել է աշխատանքի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը:
Նրա խոսքերով, Հայաստանի նախագահը լիովին ապաքինվել է վիրահատությունից հետո:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղըրղզստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կեմելբեկ Նանաեւը:
Ըստ տարածված հաղորդագրության, հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: