Այսօր Երեւանում իր հերթական նիստի աշխատանքը սկսեց հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը, որը քննարկելու է տնտեսական, իրավական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանձնաժողովի նախորդ նիստը, որը պետք է կայանար ԱՄՆ-ում, հետաձգվել էր սեպտեմբերի 11-ի իրադարձությունների պատճառով: Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը իր առաջին նիստը գումարել է 2000 թվականի մայիսին Երեւանում:
Ներկա նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք կարեւորագույն հարցեր, որոնց մի մասն էլ վերաբերում է իրավական ոլորտին: Դրանք են՝ արտահանման վերահսկողությունն իրականացնող մարմինների գործունեությունն ու համապատասխան ոլորտի օրենսդրության կարգավիճակը, ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը, պայքարը ահաբեկչության ֆինանսավորման դեմ:
Կքննարկվեն նաեւ Հայաստանում կատարվելիք ներդրումների, էներգետիկ համակարգի խնդիրները, տեղեկատվություն կտրվի Իրան-Հայաստան գազամուղի շինարարության շուրջ վերջին զարգացումների ու Առեւտրի համաշխարահային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մասին:
Նիստը սկսվել է Հայաստանի վարչապետի ելույթով: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ քննության կառնվեն ինչպես համատեղ իրականացվող ծրագրերն, այնպես էլ փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
«Մակրոտնտեսկան քաղաքականությունն ու աղքատության նվազեցումը» զեկույցով հանդես է եկել Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:
Արմեն Զաքարյան, Երեւան