Հայաստանի կառավարություն - «ԱրմենՏել» բանակցությունների հիմնական փուլը կարելի է ավարտված համարել: Հիմնական պայմանավորվածությունները ձեռքբերված են, ներկայումս մշակվում է հուշագրի տեքստը:
Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ից սկսված բանակցություններում Հայաստանի կառավարությունը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բանակցությունները երկարաձգվել են:
«Բանակցությունները երկարաձգվել են մի քանի օրով... Երկարաձգումը բացատրվում է այն փաստով, որ ներկայումս կատարվում են աշխատանքներ վերջնական փաստաթղթի տեքստի վրա», - ասաց Արա Սաղաթելյանը: - «Հիմնական համաձայնությունները արդեն կան, բանակցությունները կարող ենք գնահատել որպես հաջող ընթացող: Վստահ, որ հայկական կողմը կհասնի այն նպատակներին, որոնք դրված էին»:
Արդարադատության նախարարի խոսնակը խուսափեց մանրամասներ հաղորդել բանակցությունների առանցքային խնդիրների՝ րոպեավճարի կիրառման եւ «ԱրմենՏել»-ի կողմից ներդրումների մասին, ասելով, թե բանակցությունների բոլոր արդյունքները հանգամանորեն կլուսաբանվեն հուշագիրը ստորագրելուց հետո:
Արա Սաղաթելյանը հաստատեց, որ արդեն «կան հիմնական պայմանավորվածությունները, եւ ներկայումս տեղի է ունենում վերջնական փաստաթղթի տեքստի մշակումը»:
«ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական Հասմիկ Չութիլյանը այսօր հրաժարվեց բանակցությունների մասին որեւէ տեղեկություն տալ «Ազատություն» ռադիոկայանին, պատճառաբանելով, թե դա կանի պաշտոնական որեւէ տեղեկություն ունենալուն պես:
Հայաստանում հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերության որոշումը 2001 թվականի սեպտեմբերի 1-ից հանրապետությունում թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների նկատմամբ րոպեավճար կիրառելու մասին խիստ դժգոհությամբ ընդունվեց ինչպես հանրության, այնպես էլ կառավարության կողմից: Թեեւ րոպեավճարի կիրառումը նախատեսված է եղել պայմանագրով, հայկական կողմը պնդում էր, որ «ԱրմենՏել»-ը լրիվ չէր կատարել իր ներդրումային պարտավորությունները:
Ռուզան Խաչատրյան, Երեւան