Մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում եւ «Ազգ» օրաթերթն իր այսօրվա ինտերնետային էջում տեղեկատվություն է տեղադրել, թե կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ, որոնք կտարածվեն նաեւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի վրա: Պատճառը «ԱրմենՏել»-ի հետ անհաջող վարած բանակցություններն են:
Անդրանիկ Մանուկյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ իր պաշտոնանկության մասին տարածվող լուրերը ստահոդ են: Ինքն իր տեսակետը «ԱրմենՏել»-ի վերաբերյալ չի փոխել, իսկ ՀՀ կառավարություն-«ԱրմենՏել» բանակցություններին չի մասնակցում, որովհետեւ խնդրի իրավական դաշտ մտնելուց հետո, հայկական կողմից բանակցությունները վարում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Տարաձայնությունները «ԱրմենՏել»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ ծագել էին ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանի թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների նկատմամբ րոպեավճար կիրառելու մասին «ԱրմենՏել»-ի ընդունած որոշման շուրջ, որին կտրականապես դեմ է հանդես եկել Հայաստանի կառավարությունը (որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը)՝ փաստարկելով, որ, թեեւ րոպեավճարի կիրառումը նախատեսված է պայմանագրով, սակայն, «ԱրմենՏել-ը լրիվ չի կատարել իր վրա վերցրած ներդրումային պարտավորությունները:
Տարաձայնությունները հարթելու նպատակով 2001 թվականի նոյեմբերի 19-ից սկսվել էրն 60-օրյա բանակցություններ, որոնց ընթացքում, ինչպես երեկ հայտարարել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կողմերը «առայժմ չեն հանգել ընդհանուր եզրակացությունների, թեեւ բանակցությունները շարունակվում են»: Նախարարը չեն բառել նաեւ բանակցությունների ժամկետի երկարաձգումը:
Ըստ հայաստանյան մամուլում շրջանառվող վարկածների, սպասվում է նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ գյուղատնտեսության նախարար Զավեն եւորգյանի պաշտոնանկությունները:
Վարդան Խաչատրյանի՝ տարեվերջին արած հայտարարությունը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը նվազագույնին հասնցելու անհրաժեշտության մասին, հարուցել է ինչպես նշված կազմակերպությունների, այնպես էլ երկրի քաղաքական ղեկավարության դժգոհությունը:
Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը նույնպես երեկ հերքեց լուրերը, թե իրեն նոր պաշտոն է առաջարկվել:
Արմեն Զաքարյան, Երեւան