Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում անցած դեկտեմբերի 25-ին բռնվել են Աֆղանստանի երկու քաղաքացի, որոնք փորձել էին Հայաստան մտնել բուլղարական անձնագրերով:
«Հայկական ավիաուղիների» Ստանբուլ - Երեւան չվերթով ժամանած ուղեւորներից երկուսը կասկած են հարուցել սահմանապահների մոտ: Ռուսաստանի սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի մամուլի ծառայության ղեկավար Իվան Ժիրենկոյի խոսքերով, ռուս սահմապահները որոշել են ավելի մանրամասն ուսումնասիրել նրանց փաստաթղթերը, քանի որ Բուլղարիայի անձնագրեր ներկայացրած այդ ուղեւորները՝ Չելակով Ռադկո Վալենտինովիչը եւ Մարինով Իվայլո Իլարիոնովը «ակնհայտորեն ասիական ծագում ունեցող մարդիկ էին»:
«Սահմանապահների կողմից կատարված ստուգումներով պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են», - ասաց Իվան Ժիրենկոն՝ խուսափելով մանրամասներ հաղորդելուց:
Սահմախախտները հանձնվել են Հայաստանի ազգային անվտանգության նախարարությանը: Այստեղից եւս մանրամասներ չեն հաղորդվում, եւ անհայտ է մնում, թե ի՞նչ է պարզվել մինչեւ հիմա, ի՞նչ են պատրաստվում անել սահմանախախտների հետ եւ, որ ամենակարեւորն է՝ հնարավո՞ր է արդյոք, որ Աֆղանստանի այդ քաղաքացիները ինչ-որ ձեւով կապ ունեն ահաբեկչական կառույցների հետ:
Ընդհանուր առմամբ 2001 թվականի ընթացքում Հայաստանի պետական սահմանը խախտելու 81 դեպք է կանխվել: 2000 թվականին գրանցվել էր 29 դեպք, ըստ որում 29 սահմանախախտներից 8-ը փորձել են Հայաստան մտնել, իսկ 21-ը՝ անօրիական ճանապարհով հեռանալ Հայաստանից: 2001 թվականին գրանցված 81 սահմախախտներից 50-ը փորձել են անօրինական ձեւով հեռանալ Հայաստանից:
Անցած տարվա ընթացքում սահմանի վրա առգրավվել է տարբեր տրամաչափի 1975 փամփուշտ, 3 կիլոգրամ պայթուցիկ նյութ, 13 միավոր սառը զենք եւ 5 միավոր հրազեն:
Հրաչ Մելքումյան, Երեւան