Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանը կառավարման հանձնվեց արգենտինյան ընկերությունը





Երեւանի «Զվարթնոց» օդանավակայնի կառավարումը 30 տարի ժամկետով տրվեց արգենտինահայ գործարար, միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի «Աէռոպուերտոս Արխենտինա 2000» ընկերությանը: Այդ մասին վերջնական պայմանագիրը երկուշաբթի օրը Հայաստանի նախագահի նստավայրում ստորագրեցին Էդուարդո Էռնեկյանը եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Gոհունակություն հայտնելով բանակցությունների հաջող ավարտի առթիվ, Էդուարդո Էռնեկյանը շեշտել է, որ օդանավակայանն է ձեւավորվում առաջին պատկերը տվյալ երկրի վերաբերյալ: «Մեր նպատակն է կառուցել ոչ միայն լավ օդանավակայան, այլեւ՝ ապահովել ծառայությունների եւ սպասարկման բարձրագույն մակարդակ», - պայմանագրի ստորագրումից հետո ասաց արգենտինահայ գործարարը:

Էդուարդո Էռնեկյանը Արգենտինայում 33 օդանավակայանի սեփականատեր է: Նա «Աէռոպուերտոս Արխենտինա 2000» ընկերության խորհրդի նախագահն է, «Հայաստան» համահայկական հիմադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ:

Պայմանագրի ստորագրումը կարելի է լուրջ հաջողություն համարել: Նախ, սեպտեմբերի 11-ից հետո ավիացիոն ոլորտը խոշոր վնասներ է կրել, եւ կասկածահա8ույց էր, թե Էդուարդո Էռնեկյանը կհամաձայնի Հայաստանում ներդրումներ անել՝ չնայած սեպտեմբերի 22-ին Երեւանում ստորագրված մտադրությունների հուշագիրին: Եվ երկրորդ , Արգենտինայում հիմա ծանր տնտեսական վիճակ է, որը որոշ մասնագետներ համեմատելի են համարում 1998 թվականի Ռուսաստանի օգոստոսյան ճգնաժամի հետ:

Էդուադո Էռնեկյանի խոսքերով, առաջիկա 5 տարիներին միայն ներդրումները կհասնեն 50 միլիոն դոլարի: Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ 15 տարվա ընթացքում ներդրումները կարող են հասնել 75-80 միլիոն դոլարի:

Սկզբնական շրջանում հիմնականում շինարարական աշխատանքներ են կատարվելու: Էդուարդո Էռնեկյանի խոսքերով, «Զվարթնոց»-ը ոչ թե վերանորոգվելու է, այլ կառուցվելու է նոր օդանավակայան՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Շինարարական աշխատանքների շրջանակներում կվերանորոգվեն նաեւ բոլոր թռիչքային վազքուղիները:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG