Նախագահ Քոչարյանի երեկվա ասուլիսը մամուլում դեռեւս հատուկ մեկնաբանություններ առաջ չի բերել, եւ ըստ թերթերի դիրքորոշման, մատուցվում է հավատի կամ թերահավատության որոշ երանգների ավելացմամբ միայն:
«Պետականամետ»՝ այսօրվա Հայաստանում նշանակում է «պնակալեզ», - որակում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Այդ բոլոր «պետականամետների» նպատակը մեկն է՝ օգտվել իշխանության սեղանի բարիքներից: Իսկ այդ սեղանի բարիքները բաշխում են երկու հոգի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»:
Խմբագիրը կրկին մի շարք հարցեր է կախել. «Իսկ որքանո՞վ է պետականամետ ձեր պաշտամունքի առարկան: Այն նախագահը, որը պետության ղեկավար է դարձել՝ այդ պետության օրենքները կոպտորեն ոտնահարելով: Որքանո՞վ էր պետականանպաստ երկրի վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի սպանությունը... Պետությանը օգո՞ւտ է, թե՞ վնաս բոլոր եկամտաբեր բիզնեսները կենտրոնացնել 3-4 հոգու ձեռքում, պետության օգտի՞ն է նրանցից ստանալ անձնական «ստալինսկի պայոկը» եւ թույլ տալ հարկ չվճարել պետական բյուջե, կամ չմուծել էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց: Պետականամե՞տ է դրա փոխարեն չոքել մանր ու միջին բիզնեսմենների վզին՝ ստիպելով նրանց բռնել գաղթի ճանապարհը», եւ այլն:
«Հայոց Աշխարհ» թերթում այսօր ընդհանուր առմամբ ամփոփված է, որ «2001 թվականը Հայաստանի քաղաքական դաշտում ավելի շուտ ոչ թե քաղաքական ուժերի սուր առճակատումների ու բախումների, այլ նման երեւույթների բացակայության շրջան էր», եւ «Նման պայմաններում, երբ նկատվում էր ներքաղաքական պայքարի ակնհայտ տեղատվություն եւ քաղաքական գործընթացների լճացման միտում, ապագաղափարայնացման գործընթացի մեջ ներքաշված քաղաքական խոշոր կառույցների ներսում անխուսափելիորեն առաջին պլան էին մղվում հայկական ավանդական «ես»-ով պայմանավորվող անձնական եւ խմբակային շահերը, որոնց մեջ, իհարկե, մտնում էին նաեւ իշխանությանը մաս կազմելու կամ գոնե մոտ կանգնելու միտումները»:
Ավարտվող տարվա քաղաքական ուրվագծում «Գոլոս Արմենիի» թերթն էլ ամրագրում է, որ իշխանությունն իրեն ամուր ու վստահ է զգում կլանային ֆինանսա-տնտեսական կառույցների վրա ու անվրդով նախապատրաստվում է գալիք ընտրություններին, իսկ ահա քաղաքական կուսակցությունները շարունակում են սմքել ու մահանալ՝ առաջին հերթին գաղափարներ ու ծրագրեր չունենալու պատճառով: «Խղճուկ վիճակում են բոլոր քաղաքական ուժերը, որովհետեւ», - ընդգծում է մեկնաբանը, - «ներքին քաղաքականությունը, մեր բանանա-ծիրանային իրողություններին լիովին համապատասխան, բացարձակորեն անհատականացված է, իրենց կուսակցության մասին հիշում են միայն փոքրաթիվ ֆունկցիոներներ՝ փորձելով այդպես իրենց վրա հրավիրել աշխարհիս հզորների ուշադրությունը»:
ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանի կարծիքով, «մինչեւ ընտրություններ հանրապետությունում էական փոփոխություններ տեղի չեն ունենա, եւ որոշ իմաստով նաեւ ճիշտ է, որ այս վարչախումբը մնա մինչեւ ընտրություններ. պարբերական իշանափոխությունը եւ արտահերթ ընտրությունները է'լ ավելի են վատթարացնում ներքաղաքական իրավիճակը», - նշում է նա «Հայկական ժամանակ»-ում ներկայացվող հարցազրույցում: ՀՀՇ գնահատականներով, «վերջին չորս տարին կորսված հնարավորությունների տարիներ են՝ Հայաստանը շարունակաբար նահանջ է ապրում»:
«Կյանքը ցույց է տալիս, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան իշխանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել», - ասում է Հովակիմյանը: - «Չորս տարի շարունակ նույն քաղաքականությունն է իրականացվում՝ ամեն ինչ վեր է ածվում պատրանքի, ստի, ինչ-որ բան անելու ձեւի: Ամենավատն այն է, որ հասարակության զգալի մասը, կարծես, չի տեսնում ու հասկանում իշխանության կեղծիքները: Իսկ առանց հասարակական լուրջ ներգործության հնարավոր չէ իրավիճակը բարեփոխել»:
«ՀՀՇ-ն ունի՞ արդյոք նախագահի իր թեկնածուն» հարցին Անդրանիկ Հովակիմյանը դեռեւս պատասխանում է՝ «Կգա ժամանակը՝ կհայտարարենք»:
«Երկիր» թերթը չի թաքցնում դժգոհությունը Պողոս Պողոսյանի սպանության փաստով քրեական գործի պաշտոնական մատուցումներից, նշելով. «Ցավոք, այս պահին տպավորություն ունենք, որ փորձ է արվում տեղի ունեցածը մեղմել թե' դրսեւորման ձեւով, թե' բովանդակությամբ.. Եթե այսօր ողջ պատասխանատվությունը (առավել եւս՝ մեղմացված տարբերակով) հանձն է առնում մեկ մեղադրյալ, ապա» ողբերգությունը «ցավալի» բնորոշումից անցնում է «ամոթալի» որակման»:
«Մենք գործ ունենք արտոնյալներին հովանավորելու արատավոր ու վտանգավոր մտայնության հետ», - ընդգծում է «Երկիր»-ը: - «Արատավոր, քանի որ այն վնասում է երկրի ղեկավարության վարկը, հասարակ քաղաքացու մեջ ամրապնդում է անօրինականությունից ու անարդարությունից անպաշտպան լինելու զգացողությունը: Վտանգավոր, քանի որ նմանօրինակ պահվածքը դուռ է բացում արատավոր երեւույթների կրկնության առջեւ»:
Վաչե Սարգսյան