Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը շեշտում է Ռուսաստան - Իրան - Հայաստան առանցքի կարեւորությունը





Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի հրավերով Մոսկվայում գտնվելիս հարցերի մեծ շրջանակ է քննարկել ռուսաստանյան տարբեր պաշտոնական շրջանակների հետ:

Երկուշաբթի հրավիրած մամուլի ասուլիսում Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձնացրեց Ռուսաստան - Իրան - Հայաստան առանցքին վերաբերող քննարկումները:

«Ես կարծում եմ, որ այս առանցքի պահպանումը խիստ կարեւոր է Հայաստանի համար», - ասաց Արմեն Խաչատրյանը՝ ընդգելով այդ առանցքի լայն հեռանկարները:

Պատասխանելով Իրան - Հայաստան գազամուղի շինարարությանը վերաբերող հարցին, ԱԺ խոսնակը ասաց, որ գազամուղի հարցին առանձնահատուկ անդրադարձ չի եղել:

«Մենք խոսել ենք ընդհանուր քաղաքական, տնտեսական հարաբերությունների մասին, բայց կոնկրետ գազամուղի շինարարությանը չենք անդրադարձել», - ասաց Արմեն Խաչատրյանը:

Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ռուսաստանյան կողմը առանձնակի ոգեւորությամբ չի ընդունում գազամուղի շինարարության հեռանակարը՝ մտահոգությամբ, թե այն կարող է մրցակից դառնալ իրենց համար:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG