«Սոցիալիստական Հայաստան» միավորման խորհրդաժողովի ժամանակ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, թե ընդդիմադիր դաշտում նոր ուժ է ձեւավորվում՝ շեշտելով իր ղեկավարած միավորմանը միանալու պատրաստակամություն հայտնած «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ-ի անունները:
ՀԺԿ-ի նախագահը «Սոցիալիստական Հայաստան» միավորման խորհրդաժողովին ներկա չէր: Ներկա էր, սակայն, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, որն իր ողջույնի խոսքում ասաց, թե քանի որ «Սոցիալիստական Հայաստան»-ը ընդդիմադիր ուժ է, իրենց համագործակցությունը կարող է արդյունավետ լինել:
ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ որեւէ դաշինքի մասին խոսք լինել չի կարող:
«ՀԺԿ-ն առանձին հարցերի շուրջ պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի հետ, այդ թվում՝ նաեւ «Սոցիալիստական Հայաստանի» հետ: Բայց խոսել ինչ-որ պայմանավորվածությունների, նոր դաշինքների մասին, անիմաստ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Աշոտ Մանուչարյանը փաստորեն անուշադրության մատնեց ընդդիմադիր եռյակի անդամներից «Ազգային միաբանություն» կուսակցությանն ու Արտաշես Գեղամյանին:
Մարգարիտ Եսայան, Երեւան