Մատչելիության հղումներ

Ուսանողները պահանջում նվազեցնել ուսման վարձը


Երեքշաբթի օրը շուրջ երկու հարյուր ուսանողներ հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պետական բուհերի վճարովի ուսուցման համակարգերում ուսման վարձավճարները 20 տոկոսով նվազեցնելու եւ պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակը բարձրացնելու պահանջով:

Ցույցի կազմակերպիչները համոզմունք հայտնեցին, որ մասնակիցների թիվը շատ ավելի մեծ կլիներ, սակայն մայրաքաղաքի որոշ «բուհերի ռեկտորները, վարչակազմերը հրահանգ են ստացել թույլ չտալ ուսանողությանը մասնակցել նման ակցիաների»:

«Ուսուցման վարձավճարները շատ բարձր են եւ չեն համապատասխանում երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին», - ասաց «Կայունություն» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Մենուա Հարությունյանը:

Վարչապետ աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը եւ կառավարության սոցիալական վարչության պետ Արա Կարապետյանը ընդունեցին ցուցարարների պատվիրակությանը՝ վերջիններիս պահանջները քննարկելու համար:

«Ինչ-որ մարդիկ պարզապես ձեր երիտասարդական ավյունը փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար», - հանդիպման ժամանակ ուսանողներին ասաց Անդրանիկ Հակոբյանը:

Ուսանողները, սակայն, հերքեցին քաղաքական շարժառիթների առկայությունը: «Սա զուտ ուսանողական ակցիա է», - ասաց «Հանրապեություն» կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Մկրտչյանը:

Հայաստանի պետական բուհերի վճարովի համակարգերում ուսման ամենամյա վարձը կազմում է միջին հաշվով 600-700 ԱՄՆ դոլար:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG