Մատչելիության հղումներ

Կառավարության վերահսկողական ծառայության նոր պետը Պանդուխտ Մանուկյանն է


Երկուշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Վայոց ձորի նախկին մարզպետ Պանդուխտ Մանուկյանին նշանակել է վարչապետի խորհրդական, կառավարության վերահսկողական ծառայության պետ: Այդ պաշտոնում Մանուկյանը կփոխարինի սեպտեմբերի 11-ին սեփական բնակարանում ռումբի պայթյունից զոհված Գագիկ Պողոսյանին:

49-ամյա Գագիկ Պողոսյանի սպանության հետաքննությունը առայժմ կոնկրետ արդյունքի չի հասել: Վարչապետ Մարգարյանը սպանությունը կապել էր Պողոսյանի «մասնագիտական գործունեության» հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG