Մատչելիության հղումներ

Ավարտվեցին «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները


Վերջացող շաբաթվա ընթաքում Երեւանում բազմաթիվ միջոցառումներով, մշակույթի նոր օջախների բացումով, համերգներով ու թատերականացված հանդիսություններով անցան «Էրուբունի- Երեւան» տոնակատարությունները:

Մի ամբողջ շաբաթ քաղաքի բնակիչներից շատերը յուրաքանչյուրն իր հնարավորությունների եւ ունակությունների սահմաններում փորձել են արտահայտել իրենց սերը Երեւանի նկատմամբ: Տեղի ունեցան Երեւանին նվիրված լավագույն երգի եւ գրական ստեղծագործության մրցույթներ, «Բարեկամություն» կասկադում բացվեց «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնը:

Այսօր՝ տոնակատարությունների եզրափակիչ օրը, Հանրապետություն հրապարակում իրենց բերք ու բարիքով հավաքվել էին 10 մարզերի ներկայացուցիչները: Ինչպես ասաց Սյունիքի ներկայացուցիչը՝ «սեղանի շուրջ հաղորդակցվելու երեւանցիների հետ»:

«Էրեբունի-Երեւան» տոնը առաջին անգամ նշվել է 33 տարի առաջ՝ 1968 թվականին երեւանցիները մեծ շուքով տոնեցին իրենց քաղաքի 1750-ամյակը: Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի խոսքերով՝ «Հասարակության պահանջը կա, ուրեմն՝ կշարունակենք. մենք մեր Երեւանի տոնը պիտի ամեն տարի նշենք»:

Հուսանք, որ ավանդույթը կշարունակվի ու տոնն իսկապես համահայկական կդառնա:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG