Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ՀԱՊ-ի անունից հաստատում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը





Նախկին խորհրդային վեց հանրապետություններ միավորող Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) անդամների անունից Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը այժմ նախագահում է ՀԱՊ-ի խորհուրդը, հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ:

«Միջազգային ահաբեկչությանն արդյունավետ հակազդեցություն կարող են ապահովել միայն հավաքական գիտակցությունը եւ հավաքական գործողությունները», - ասված է հայտարարության մեջ: - «Մենք մեկ անգամ եւս հաստատում ենք մեր պատրաստակամությունն անմիջականորեն գործել այդ ուղղությամբ»:

Հայաստանի նախագահը բարբարոսական է որակում Նյու Յորքում եւ Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցածը, ասելով, որ դա «ողջ սրությամբ ցուցադրեց ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաեւ՝ ամբողջ երկրների խոցելիությունը միջազգային ահաբեկչության կտրուկ աճող վտանգի դեմ»:

Նախկին խորհրդային 6 հանրապետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը միավորող ՀԱՊ-ը այս տարվա մայիսին Երեւանում գումարած գագաթնաժողովում «միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը» իր գլխավոր նպատակներից մեկն է հռչակել:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG