Բյուջեի թերհավաքագրումը վերջին երկու ամիսներին պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը պատճառաբանում է նախարարի փոփոխությամբ եւ էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների կողմից բյուջետային մուտքերի չփոխանցմամբ:
«Միջին հաշվով էներգետիկները պետք է վճարեն 1-1,5 միլիարդ դրամ հարկ: Անցած եւ նախանցած ամիսներին նրանք ուղղակի այդ հարկերը չվճարեցին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Երվանդ Զախարյանը:
Անդրադառնալով ընթացիկ տարվա բյուջեի կատարման հնարավորությանը, պետեկամուտների նախարարը ասաց. - «Յուրաքանչյուր տարի բյուջեի կատարկման որոշակի դժվարություններ լինում են, այս տարի նույնպես կան այդ դժվարությունները, բայց միեւնույն ժամանակ կան նաեւ հնարավորություններ բյուջեն կատարելու համար»:
Անցած ամիս 9 միլիարդի փոխարեն փաստորեն հավաքագրվել է 5,2 միլիարդ դրամ, այս ամիս եւս պատկերը գրեթե չի փոխվել: Մամուլում նշվում է, թե պատճառը նախորդ նախարար Անդրանիկ Մանուկյանի կողմից շուրջ 30 միլիարդ դրամ կանխավճար հավաքելն է:
Անդրադառնալով այդ հարցին, Երվանդ Զախարյանն ընդունեց, որ «կա մեծ գերավճար», ասելով, սակայն, որ դրանք ոչ թե նախկին նախարարի աշխատանքի ընթացքում են հավաքվել, այլ սկսել են գոյանալ դեռեւս 1997-1998 թվականներից: Գերավճարների մեջ, ըստ նախարարի, իրենց բաժինն ունեն նաեւ կանխավճարները:
«Այսօր հանրապետության հարկային դաշտում բավականին խառը իրավիճակ է տիրում: Դա կապված է հիմնականում գերավճարների եւ ապառքների հետ», - ասաց Երվանդ Զախարյանը, ավելացնելով, որ դա լուրջ խոչընդոտ է նորմալ աշխատանքային ռիթմ ու մթնոլորտ ստեղծելու ճանապարհին:
Նրա խոսքերով, գերավճարներն առաջացել են մի քանի պատճառներով, օրինակ ,ավելացված արժեքի հարկի՝ սահմանին կատարված ձեւակերպումների եւ տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություներում արտացոլված տվյալների տարբերություններից:
«Կան բավականին մեծ ապառքներ, որոնք չհիմնավորված են, եւ ձեռնարկությունները դրանք վճարելու հնարավորություն չունեն՝ անգամ մոտակա մի քանի տասնյակ տարիների աշխատանքի դեպքում», - ասաց պետեկամուտների նախարարը:
Երվանդ Զախարյանը դրա պատճառների շարքում հինականում շեշտադրեց օրենքների անկատարության հանգամանքը, ասելով, որ պետեկամուտների նախարարությունը պատրաստել է օրենքների նախագծերի մի մեծ փաթեթ, որն այժմ քննարկվում է շահագրգիռ նախարարություններում: Զախարյանը նշեց, որ դրանք ԱԺ կներկայացվեն հոկտեմբերին:
«Օրենքների փոփոխությունները համապատասխան պայմաններ կստեղծեն հետագայում նշված բոլոր թերություններից զերծ մնալու համար», - ասաց նախարարը, ընդգծելով, որ նախագահ Քոչարյանը ասածը հենց դրան էր վերաբերում, որ գերավճարները եւ ապառքները ռեալ արտացոլված լինեն հաշվետվություներում ու հարկային մարմիններում, ինչը կնպաստի հարակային դաշտի իրական պատկերի ձեւավորմանը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի սկզբին Անդրանիկ Մանուկյանին պետական եկամուտների նախարարի պաշտոնից տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոն տեղափոխելը մեկնաբանելիս նշել էր, որ հարկերի հավաքագրումը ապահովելը քիչ է: Հարկավոր է, որպեսզի համակարգն այնպիսի կառուցվածք ունենա, որ կարողանա խուսափել առիթմիկ հարկահավաքումից:
Երվանդ Զախարյան ասաց նաեւ, որ ներկայումս նախարարությունում որոշակի աշխատանքներ են կատարվում պետական պաշտոնյաների եկամուտների եւ գույքի հայտարարագրման հիմքեր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի 2002 թվականին արդեն այդ ոլորտից նույնպես բյուջեում մուտքեր լինեն:
Պետեկամուտների նախարարը կարծիք հայտնեց, որ ընթացիկ տարվա մնացած ժամանակահատվածում, ինչպես նաեւ 2002 թվականին բյուջետային հոսքերի հիմնական աճը կարձանագրվի խոշոր եւ մանր ընկերություններից ու ձեռնարկություններից:
Արմեն Զաքարյան, Երեւան