Օգոստոսի 20-ին 78 տարեկան հասակում վախճանվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ժողովրդական ու գուսանական երգերի սիրված կատարող Հովհաննես Բադալյանը:
Տասնամյակներ շարունակ Հովհաննես Բադալյանի ձայնը հնչել է ռադիո եւ հեռուստաեթերում, աշխարհի ամենատարբեր երկրների բեմահարթակներից օտարներին ներկայացնելով մեր ազգային երաժշտությունը, եւ թեկուզ առժամանակ, թեկուզ փոքր-ինչ մեղմելով աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների հոգու կարոտը:
«Կորցրել ենք մեծ արվեստագետի, հայ երգի նահապետին, կարելի է ասել: Մաքուր, հիանալի մարդ էր, հիանալի երգիչ: Շատ եմ ցավում», - ասում է կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը:
Հովհաննես Բադալյանի մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Բադալյանների ընտանիքին:
Ստեղծվել է Հովհաննես Բադալյանի թաղման կառավարական հանձնաժողով՝ Հայաստանի մշակույթի, երիտասարդույան հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանի նախագահությամբ:
Աշոտ Ադամյան, Երեւան: