Մատչելիության հղումներ

Ավարտվեցին հայ-ռուսական զորավարժությունները


Արմավիրի մարզի տարածքում տեղակայված Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի փորձադաշտում այսօր ցուցադրական փուլով ավարտվեցին օգոստոսի 14-ին սկսված հայ-ռուսական զորավարժությունները:

Զորավարժություններին ներկա էին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, բանակի հրամանատարական կազմը, Հայաստանում մի քանի երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Հունաստանի, Իրանի դեսպանատների զինվորական կցորդները:

Հաշվի առնելով, որ հայկական ստորաբաժանումներն առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ զորավարժությունների, պաշտպանության նախարարը նախնական տպավորությամբ բավարար գնահատական տվեց նրանց: Նույն կարծիքը հայտնեց նաեւ նախագահ Քոչարյանը:

Զորավարժությունների ավարտից հետո հանրապետության նախագահը պաշտոնապես բացեց Մարշալ Բաղրամյանի կիսանդրին: Ռոբերտ Քոչարյանը պարգեւներ եւ կոչումներ շնորհեց հրամանատարական կազմին ու շարքային զինվորներին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG