Մոսկվա, (Իտառ-Տասս). - Իրանն ու Հայաստանն իրար միացնող խողովակաշարի կառուցումը համապատասխանում է կասպյան երկրների շահերին, - շորեքշաբթի օրն ասել է Իրանի փոխարտգործնախարար, Կասպից ծովի բանակցություններում Իրանի հատուկ ներկայացուցիչ Ալի Ահանին:
Մոսկվայում նա լրագորղներին ասել է, որ «խողովակաշարի կառուցումը կողմերի համար փոխշահավետ է»: Կողմերը մեծ լրությամբ են վերաբերվում բանակցություններին: Միաժամանակ, Ալի Ահանին նշել է, որ ինչպես Իրանն, այնպես էլ Հայաստանը ողջունել են շահագրգիռ այլ երկրների մասնակցությունը ծրագրին:
Նա ասել է, որ «տնտեսական տեսանկյունից դա շատ մրցունակ եւ հիմնավորված ծրագիր է» եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում կողմերին կհաջողվի ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել ու սկսել ծրագրի իրականացումը:
Ըստ Ռուսաստանի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան աղբյուրներից «Իտառ- Տասս»-ի ստացած տեղեկատվության, Ահանին Մոսկվա է ժամանել երեքշաբթի՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնատարների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով: Նշված աղբյուրների համաձայն, Ալի Ահանիի եւ Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարության միջեւ հանդիպումների կենտրոնական թեման Կասպից ծովի հիմնախնդիրներն ու երկկողմանի հարաբերությունների հարցերն են եղել: