Երեւան («Ասոշիեյթեդ Պրես»). - Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հինգշաբթի օրը ՆԱՏՕ -ի ներկայացուցիչները Հայաստանում բանակցություններ են վարել Արեւմտյան ռազմական դաշինքի եւ Հայաստանի համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որը գլխավորում էր գեներալ-լեյտենանտ Պանայոտիս Հարվալասը, պաշտպանության նախարարության հաղորմամբ, Երեւան է ժամանել չորեքշաբթի եւ կմեկնի ուրբաթ օրը: Պատվիրակության անդամները կայցելեն զինվորական ինստիտուտ, կլինեն զորամասերում, կհանդիպեն Հայաստանում ՆԱՏՕ-յի անդամ երկրների ռազմական կցորդներին:
Հայաստանը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի անդամ է: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանն ավելի վաղ ասել էր, որ երկիրը այս տարի մասնակցելու է ՆԱՏՕ-ի կազմակերպած 40 զորավարժությունների եւ այլ միջոցառումների:
Ռուսաստանը, որը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայմանը դեպի իր սահմանները, ռազմակայան ունի Հայաստանում, մինչդեռ Հայաստանի ախոյան Ադրբեջանի եւ հարեւան Վրաստանի հետ Մոսկվայի կապերը շատ ավելի սառն են: