Հայաստանի սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը այսօր «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի սեմինարների մասնակիցներին էր ներկայացնում նախահագին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մշակած, Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականին արժանացած փոփոխությունների փաթեթը:
Սեմինարի մասնակիցները հիմնականում արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներն էին, որոնք դեռեւս ծանոթ չեն առաջարկվող փոփոխությունների փաթեթին:
Ըստ Ֆելիքս Թոխյանի, որը փաթեթը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավարն էր, զգալի փոփոխություններ են առաջարկվում հանրապետության նախագահին վերաբերող բաժնում, քանի որ նախագահին վերապահված լիազորություններից է կախված իշխանությունների տարաջատումը:
Հանրապետության նախագահի համար առաջարկվում է սահմանադրական կարգավիճակ, ինչը բացակայում է գործող Սահմանադրության մեջ՝ «Նախագահը պետության գլուխն է»: Ֆելիքս Թոխյանը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ օգտագործված է մի ձեւակերպում, որն ամրագրում է նախագահի համակարգող դերը. Այսինքն նա իշխանության որեւէ թեւ չի ներկայացնում: Նրա խոսքերով, նախագահի լիազորությունները էապես կրճատվել են:
«Նախագահը չի ունենալու Ազգային ժողովը արձակելու բացարձակ հայեցողական լիազորություն: Ֆիքսել ենք Սահմանադրության մեջ 6 դեպք, երբ նախագահը կա'մ պարտավոր է, կա'մ կարող է արձակել Ազգային ժողովը», - ասաց Թոխյանը:
Նախագահը պարտավոր է լուծարել խորհրդարանը, եթե այն վստահության քվե չտա իր իսկ ձեւավորած կառավարությանը (Ազգային ժողովի կողմից կառավարության ձեւավորման կարգը նույնպես առաջարկված փոփոխություններից է), եւ՝ եթե խորհրդարանը չի կարողացել կառավարություն ձեւավորել, իսկ նախագահի նշանակած վարչապետին եւ կառավարությանը վստահություն չի հայտնել:
Մյուս երեք դեպքերում խորհրդարանի լուծարումը պարտադիր չէ, սակայն նախագահը կարող է լուծարել ԱԺ-ն, եթե վերջինս երկու ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության կողմից անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ, կամ ի վիճակի չէ իր նախաձեռնությամբ քննարկվող հարցերի կապակցությամբ որեւէ որոշում կայացնել: Նախագահը խորհրդարանը կարող է արձակել նաեւ, եթե հերթական նստաշրջանում ԱԺ նիստերը երկու ամսից ավելի ընդհատվում են:
Ֆելիքս Թոխյանը փոխանցմամբ, առաջարկվում է կրճատել պատգամավորների թիվը՝ 131-ի փոխարեն խորհրդարանում ունենալ 101 պատգամավոր: Սահմանված է նաեւ, որ 6-ի փոխարեն կլինեն 9-ը մշտական հանձնաժողովներ:
Ըստ առաջարկվող փոփոխությունների, կառավարության կազմն ու կառուցվածքը սահմանվում են օրենքով, կառավարության նիստերը հրավիրում, որոշումները ստորագրում է վարչապետը, մինչդեռ գործող Սահմանադրությամբ այս իրավունքները վերապահված էին նախագահին:
ֆելիքս Թոխյանը հեղափոխական է համարում դատական իշխանությանը վերաբերող փոփոխությունները. - «Մենք վերացրել ենք Սահմադրության այն դրույթը, որ նախագահն է հանդիսանում դատական իշխանության անկախության երաշխավորը: Միմիայն՝ Սահմանադրությունը եւ օրենքները»:
Հրաչ Մելքումյան, Երեւան