Մատչելիության հղումներ

Սպասվում է, որ ՀԺԿ-ն Արմեն Խաչատրյանին ետ կկանչի ԱԺ նախագահի պաշտոնից


Հունիսի 27-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի քվեարկությունը բոյկոտած ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) հինգ անդամներ, դեմ գնալով կուսակցական որոշմանը, մասնակցել էին քվեարկությանը եւ իրենց ձայները տվել էին հօգուտ օրինագծի ընդունման:

Ուշագրավ է, որ կուսակցական որոշումը խախտած բոլոր պատգամավորները՝ Աժ նախագահ Արմեն Խաչատրյանը, նրա տեղակալ ագիկ Ասլանյանը, Էդմոն Ծատուրյանը, Մանվել Բադեյանը եւ Ռոբերտ Ենգոյանը ներկայացնում են ՀԺԿ Կենտրոն տարածքային կազմակերպությունը:

ՀԺԿ վարչությունը իրավունք ունի անդամին կուսակցությունից, ինչպես նաեւ քաղխորհրդից հեռացնելու որոշում կայացնել: Չի բացառվում ագիկ Ասլանյանի, որը Կենտրոն տարածքային կազմակերպության քարտուղարն է, այդ պաշտոնից հեռացումը: Չի բացառվում նաեւ, որ ՀԺԿ-ական պատգամավորներն բարձրացնեն ՀԺԿ-ական պաշտոնատարներին ետ կանչելու հարցը:

ՀԺկ-ն կարող է նաեւ Ազգային ժողովում հարց բարձրացնել, որ Արմեն Խաչատրյանն ու ագիկ Ասլանյանն այլեւս չեն ներկայացնում ՀԺԿ-ն, ինչից հետո արդեն խորհրդարանը պիտի որոշի նրանց հետագա պաշտոնավարման հարցը:

Արմեն Խաչատրյանի պարագայում հարցը, կարծես թե, հստակեցված է. ՀԺԿ-ն նրան ետ է կանչելու ԱԺ նախագահի պաշտոնից: Մյուսների հարցում նման հստակություն առայժմ չի զգացվում:

Ըստ ՀԺԿ-ի ղեկավարության, կուսակցությունը չի ուզում հապճեպ որոշումներ կայացնել: ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը սխալ է համարում ենթադրությունները, թե կուսակցությանը պառակտում է սպառնում: Նա նաեւ ասում է, որ պետք չէ ավելորդ իրարանցում բարձրացնել խնդրի շուրջ, կուսակցությունը լուծումներ կգտնի:

Կենտրոն տարածքային կազմակերպությունը հարցին անդրադառնալու է հաջորդ շաբաթվա սկզբին, իսկ ՀԺԿ քաղխորհուրդը՝ հուլիսի 6-ին:

Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG