Մատչելիության հղումներ

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները


Ազգային Ժողովում այսօր քննարկված եւ ընդուված օրինագիծը վերաբերում է 3֊4 հազար բարձրաստիճան պաշտոնյայի՝ սկսած հանրապետության նախագահից, վարչապետից, Ազգային Ժողովի նախագահից մինչեւ համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ դատախազներն ու դատավորները:

Այսպես, որոշակի ժամկետներում այս պաշտոնյաները պետք է լիազորված մարմնին տեղեկություններ ներկայացնեն իրենց, ինչպես նաեւ իրենց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների ունեցած անշարժ գույքի, փոխադրանիջոցների, դրամական միջոցների, աշխատավարձի մասին: Ոչ ժամանակին կամ սխալ տեղեկություն ներկայացնողները ենթարկվելու են տույժերի եւ տուգանքների:

Օրինագիծը դրական եզրակացությունների էր արժանացել Ազգային ժողովի ինչպես տնտեսական, այնպես էլ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների կողմից: Վերջինիս անունից ելույթ ունեցող պատգամավոր Հայկ Բաբուխանյանը լավատես է. բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները կհրապարկվեն, եւ «հասարակությունը հնարավորություն կունենա համեմատել այդ մարդկանց եկամուտները եւ նրանց իրական ունեցվածքն ու գույքը»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG