Մատչելիության հղումներ

Խորհրդարանը կողմ է ներմուծվող ծխախոտի հաստատագրված վճարները բարձրացնելուն


Արտահերթ նստաշրջանի առաջին նիստում Ազգային ժողովն այսօր՝ 87 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության նախաձառնության ներկայացված փոփոխություններով ենթադրվում է ներմուծվող ֆիլտրով ծխախոտի մեկ արկղի համար հաստատագրված վճարն ավելացնել (100-ից դարձնել 110 ԱՄՆ դոլար), իսկ տեղական արտադրողի համար՝ թողնել անփոփոխ:

«Այս քայլը կառավարությունը կատարում է միմիայն մեկ նպատակով՝ խթանել տեղական արտադրությունը, որպեսզի տեղական արտադրողը կարողանա ընդլայնել իր արտադրությունը, ավելացնել իր արտադրության ծավալները, ինչպես նաեւ ավելի շատ հարկեր վճարել պետական բյուջե», - պնդում է պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Տեղական արտադրողը, մասնավորապես, «րանդ Տոբակոն», որին բաժին է ընկնում Հայաստանում վաճառվող ծխախոտի մոտ կեսը, նամակ֊պարտավորություն է հղել կառավարություն՝ արտադրությունը 50 տոկոսով ընդլայնելու եւ այն մասին, որ օրենքն ընդունելուց հետո որեւէ թանկացում չի լինի: Ներկայումս «րանդ Տոբակո»-ի արտադրությունում զբաղված է երկուսուկես հազար մարդ, եւս 12 հազար մարդ վաստակում է՝ գործարանին վաճառելով աճեցրած ծխախոտը:

Ամբողջությամբ ընդունվելու դեպքում, օրենքն ուժի մեջ կմտնի 2001 թվականի հուլիսի 1-ից: Կառավարության պաշտոնատարների գնահատմամբ, դա կարող է 2 միլիարդ դրամով ավելացնել բյուջերի մուտքերն արդեն այս տարի:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG