Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում վերջիններիս տեղեկացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա վիճակի մասին: Մանրամասներ, սակայն, չհաջողվեց պարզել: Ինչպես ասաց խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, «Այն, ինչ հրապարակման ենթակա է, այս է. նախագահը քաղաքական կուսակցությունների, խմբակցությունների ղեկավարներին տեղեկացրեց Քի Ուեսթից հետո տեղի ունեցած զարգացումների մասին»: Հունիսի 22-24-ը Մալթայում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին նախագահը այսօր չի խոսել:
Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առաջարկած նոր սահմանադրության տարբերակը խորհրդարանի քաղաքական ուժերի տրամադրության տակ կլինի հուլիսի կեսերին:
«Ոչ թե փոփոխություններ են կատարվելու, այլ նոր խմբագրությամբ սահմանադրություն է դրվելու շրջանառության մեջ, որտեղ էական, լուրջ փոփոխություններ կան, ըստ նախագահի ներկայացման», - ասաց Աղվան Վարդանյանը:
Պատասխանելով շրջանառվող այլ՝ հայկոմկուսի, ԱԺԿ-ի (Ազգային ժողովրդավարական կուսակցության) , «Միասնություն» դաշինքի, մշակած տարբերակներին վերաբերող հարցին, Աղվան Վարդանյանն ասաց, որ պաշտոնապես ներկայացված է միայն հայկոմկուսի տարբերակը: Ամեն դեպքում, երբ շրջանառության մեջ դրվի նախագահին առընթեր սահմանադրական հանձնաժողովի նախագիծը
եւ հայտնի դառնան դրա բովանդակային դրույթները, այդ ժամանակ միայն «հնարավոր կլինի խոսել այլ տարբերակների եւ համաձայնության գալու դաշտի մասին»:
Անդրադառնալով Դաշնակցության մոտեցումներին, Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ-ն միշտ խորհրդարնական հանրապետության կողմնակից է եղել, սակայն, խորհրդարանական կառավարմանն անցնելը հեռանկարում ցանկանալով հանդերձ՝ «կարծում ենք անցումային այս փուլում դեռեւս կիսանախագահական- կիսախորհրդարանական այս տարբերակը կիրառելի է մեր նման երկրներում»: Սա, սակայն, չի նշանակում, թե քննարկումների ժամանակ Դաշնակցությունը կգնա նախագահական հանձնաժողովի տարբերակի հետեւից: «Քանի դեռ մենք մանրամասնորեն չենք քննարկել այս պատրաստվող տարբերակը եւ չենք ծանոթացել նաեւ մյուս առաջարկություններին, որեւէ վերջնական տեսակետ այսօր իմաստ չունի հայտնել», ավելացրեց Աղվան Վարդանյանը:
Ռուզան Խաչատրյան՝ Երեւան