Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն 1,5 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու համար



Մայքլ Լեմմոն եւ Արամ Թամազյան



Թմրանյութերի վերահսկման եւ իրավապաշտպանության բնագավառում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օգնություն ցույց տալու վերաբերյալ այսօր ստորագրված միջկառավարական համաձայնագրով Հայաստանի իրավապահ մարմիններին կտրամադրվի 1,5 միլիոն դոլարի տեխնիկական օգնություն:

Պայմանագիրը հայկական կողմից ստորագրեց հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանը, ամերիկյան կողմից՝ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմմոնը: Բացի տեխնիկական սարքավորումների ձեռքբերումից, օգնությունը նախատեսում է նաեւ համապատասխան իրավապահ մասնագետների ուսուցում:

Արամ Թամազյանի խոսքերով, թմրամիջոցների օգտագործման հետ կապված հանցագործությունների իրական քանակը շատ դժվար է որոշել: Անցյալ տարվա ընթացքում պաշտոնապես նշված 483 հանցագործությունները չեն արտացոլում իրական պատկերը: «Նման հանցագործությունները մեզ խիստ մտահոգում են: Նախորդ համակարգի ժամանակ, կարծես թե, թաքցվում էր, թե հանրապետությունում կա թմրամոլություն: Այժմ մենք չենք ուզում թաքցնել, ուզում ենք ունենալ իրական պատկերը», - պայմանագրի ստորագրումից հետո ասաց հանրապետության գլխավոր դատախազը:

Անուշ Դաշտենց՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG