Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյանը Սելեզնյովի հետ «Ռուսաստան-Բելառուս»-ին միանալու հարցը չի քննարկել


Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, որ երեկ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի հետ ունեցած իր հանդիպման ժամանակ չի քննարկվել «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության հարցը: «Ռուսաստան-Բելառուս»-ին անդամակցելու վերաբերյալ իմ հետ Սելեզնյովը չի խոսել, որովհետեւ հանրապետական կուսակացությունն իր դիրքորոշումը շատ հստակ արտահայտել է եւ' նախկինում, եւ' երկու օր առաջ՝ մինչեւ Սելեզնյովի գալը»:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը այստեղ հայտարարել էր, թե Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ քննարկելու է մեր երկրի՝ «Ռուսատան - Բելառուս» դաշինքին միանալու նպատակահարմարության հարցը:


Ռուսաստանի Պետդումայի նախագահն ու Հայաստանի վարչապետը
խոսել են, սակայն, Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին:
Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ ինքը բացառել է ռուսերենին՝ հայերենին հավասար կարգավիճակ տալը Հայաստանում:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի դիրքորոշմանը «Ռուսաստան-Բելառուսին» միանալու հարցում, ապա Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը նման խնդիր իր առջեւ չի դնում:

Արմեն Զաքարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG