Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու շահեկանությունը Թուրքիայի համար, «Ինտերնաշընլ Հերալդ Թրիբյուն», հունիս 2-3, 2001,



«Կիմանաս ճշմարտությունն, ու ճշմարտությունը քեզ ազատ կդարձնի»



Ժողովրդավարական երկրները մեկը մյուսի հետեւից կանգնում են անցյալում գործած իրենց սխալների առջեւ: Քանի որ Թուրքիան ձգտում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել եվրոպական պետությունների հետ, մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը որդեգրելու առավել թափանցիկ գործելակերպ, ինչը կարեւոր փուլ կնշանավորի այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակագրության մեջ՝ կարեւորագույն նախապայման դառնալով վերոհիշյալ առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:

Մենք կոչ ենք անում մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների կառավարություններին աջակցելու Թուրքիային Արեւմուտքի երկրների հետ հարաբերությունների այս կարեւոր փուլում՝ հետեւելու այնպիսի երկրների օրինակին, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան, Ռուսաստանը եւ Շվեդիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 26 նահանգները, եւ 1915 թվականի իրադարձությունների բնույթը ճանաչել որպես «ցեղասպանություն» բնորոշմանը համապատասխանող:

Դա Թուրքիային հնարավորություն կտա նաեւ արժանին հատուցելու իր այն քաղաքացիներին, ովքեր, հրեական Հոլոքոսթի տարիների «արդար անհավատների» պես, աջակցություն ու անձնազոհություն են դրսեւորել ժամանակի կառավարությունների սխալ քաղաքականությանը դիմադրելու գործում, պաշտպանել են հայ ժողովրդին՝ վերջինիս դժնի օրերին: Դա հնարավորություն կտա նաեւ ըստ արժանվույն գնահատելու այնպիսի խիզախ թուրքերի, ինչպես դոկտոր Թաներ Ախամը (տես The Independent, London, March 7,2001) եւ նրա նմանները, ում՝ սեփական ժողովրդի նկատմամբ սերը մղում է կոչ անել ապրելու արդարության ու ճշմարտության ամենաբարձր չափանիշներով:



Ջորջ Քերի, Քենթերբերիի արքեպիսկոպոս,

Բարոնուհի Քերոլայն Քոքս, Լորդերի պալատ

Ռոուան ՈՒիլյամս, Ուելսի արքեպիսկոպոս

Ջեֆրի Ռոութորն, Եվրոպայում Ամերիկյան եկեղեցիների ժողովի պատասխանատու եպիսկոպոս

Էռնեսթ Հանթ, Ամերիկյան մայր տաճարի վանահայր, Փարիզ

Միքայել րաթ, տնտեսագետ, Համաշխարհային բանկի խորհրդական

Կուամե Ամամու, անա

Տեսսա Հոֆման, գրող եւ վավերագրող, Ազատ համալսարան, Բեռլին

Միքայել Փիրե, Աստվածաբանության բաժնի դեկան, Մագդալեն Քոլեջ, Օքսֆորդ

Մարկ Լեւին, Սաութհեմփթոնի համալսարան

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ» ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Ջորջ Հոբսըն, Ամերիկյան մայր տաճարի կանոնիկոս, եւ տիկին Հոբսըն

Ռոբին այսըն

Սթյուարթ Շարպ, ՈՒորչեսթըր Քոլեջ, եւ տիկին Շարփ

Դայվիդ ՄաքՔուիթի, Օքսֆորդ, եւ տիկին Վանեսսա ՄաքՔուիթի

Ֆիլիպ Վիքըրս եւ տիկին Քեթրին Վիքըրս

Թարգմ.՝ Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG