Այսօրվանից մայրաքաղաքի հնագույն հյուրանոցներից մեկի՝ «Երեւան» հյուրանոցի շքամուտքը զարդարելու է «Այս տանը 1928-1935 թվականներին ապրել եւ ստեղծագործել է հայ ազգի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը» մակագրությամբ հուշատախտակը:
Արդեն մի քանի տարի ի վեր իտալացի գործարար Գասպարինիին պատկանող «Երեւան» հյուրանոցի գործադիր տնօրեն Վինչենցո Լորոյի խոսքերով, պարոն Գասպարինին ցանկություն էր հայտնել ավելի շատ բան իմանալ հյուրանոցի պատմության մասին եւ տեղեկանալով, որ տասնամյակներ առաջ դեռեւս «Ինտուրիստ» անունը կրող հյուրանոցը մեր անվանի մտավորականների հավաքատեղին է եղել ու մի որոշ ժամանակ էլ Չարենցն է բնակվել այդտեղ, ընդունել է հուշատախտակ փակցնելու եւ մեծ բանաստեղծի զբաղեցրած սենյակները նրա անունը կրող մշակութային կենտրոնի վերածելու մասին որոշումը:
«Այս հեռացող, մեզանից օտարվող, մեզանից քաշվող քաղաքում մեր սրբավայրերից մեկը, գոնե մասամբ, մեզ են վերադարձնում՝ հիշելով, որ այստեղ ապրել է մեր մշակույթի գիգանտը՝ Չարենցը», - հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գրողների եւ մտավորականների անունից այսպես արտահայտեց իր ուրախությունն ու երախտագիտությունը անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանը: Հուշատախտակի ծածկոցը բացեց բանաստեղծի դուստրը՝ Արփենիկ Չարենցը:
Եղիշե Չարենցի անվան հետ կապված ամեն բան թանկ է հայերի համար, քանի որ 1937 թվականին բռնաճնշումների ենթարկված ու Պետանվտանգության նկուղում գնդակահարված բանաստեղծի գերեզմանի տեղն անգամ անհայտ է:
Գայանե Դանիելյան