Մատչելիության հղումներ

Նաիրի Հունանյանն ավարտեց իր ցուցմունքները


«Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանն այսօր ավարտեց իր ցուցմունքները: Ինչպեսեւ նախորդ օրերին, նա շարունակում էր մեղադրել իշխանություններին եւ «Հոկտեմբերի 27»-ի գործը վարող նախաքննական մարմնին:






Նաիրի Հունանյանը փորձում է ամեն գնով հասնել այն բանին, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալների նկատմամբ նախաքննության ընթացքում բռնություններ գործադրած քննիչները ենթարկվեն պատասխանատվության:

Այսօր Հունանյանը ներկայացրեց նաեւ իրենց կատարած հանցագործության դրդապատճառները: Մանրամասն այս կամ այն աղբյուրը մեջբերելով, մեղադրյալը մեկնաբանում էր երկրի սոցիալ տնտեսական վիճակը, հրապարակում էր թվեր նվազագույն սպառողական զամբյուղի, կենսաթոշակի ու աշխատավարձի վերաբերյալ: Մի խոսքով, փորձում էր ապացուցել, որ իրենք գործել են ժողովրդի շահերից ելնելով, երկրին եւ ժողովրդին սպառնացող վտանգը կանխելու նպատակով դիմել են, իր խոսքերով, «անհրաժեշտ ու ծայրահեղ պաշտպանության միջոցների» (գործողություններ, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 13 եւ 14 հոդվածների, «հանցագործություն չեն համարվում»):

Ավարտելով իր ցուցմունքները, Նաիրի Հունանյանը հայտարարեց, թե իր ձեռքի տակ եղած նյութերը տրամադրում է դատարանին: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 31-ին: Այդ օրը դատարան կբերվեն շուրջ երկու ամիս նիստերից բացակայող 5 ամբաստանյալները եւ կսկսվի այդ ընթացքում Նաիրի Հունանյանի դատարանում տված ցուցմունքների հրապարակումը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG