Այսօր Լեռնային Ղարաբաղի արտործնախարար Նաիրա Մելքումյանը հայտնեց մեր ռադիոկայանին, թե Նախապատրաստվող ժնեւյան փաստաթղթի մեջ անպայման արտացոլվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղի պահանջները: Նաիրա Մելքումյանն ասաց, թե համանախագահները եկել են այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղի ենթարկումն Ադրբեջանին անհնար է: Այս կարծիքին էր նաեւ Ռուսաստանցի համանախագահը: Ղարաբաղը խոշոր, ինքնուրույն գործոն է եւ նրա շահերին հակառակ կարգավորման հասնել չի կարելի, հայտարարել է Նիկոլայ Գրիբկովը Ստեփանակերտում:
Կիրակի օրը համանախագահները Ստեփանակերտից ուղղաթիռով մեկնեցին Հայաստան: Ֆիլիպ Սյուրմենը, Քերի Քավանոն եւ Նիկոլայ Գրիբկովը Սպիտակում:
Ըստ Նաիրա Մելքումյանի, կողմերը ներկա պահին գտնվում են բանակցային գործընթացի փխրուն շրջանում, երբ հիմնական խոսակցությունն ընթանում է Ղարաբաղի կարգավիճակի եւ հակամարտության կարգավորման մյուս կարեւոր սկզբունքների շուրջ: Դրանց վերաբերյալ համաձայնության ձեռքբերումից հետո միայն բանակցություններին կմիանա արցախյան կողմը, եւ կսկսվի պայմանագրի մասրամասների ճշգրտումը: Նաիրա Մելքումյանի կարծիքով, համանախագահների շաբաթ օրվա այցը պատմական իրադարձություն էր: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը հավատացած է, որ համանախագահները մտածում են նաեւ հակամարտությունը կարգավորելուց հետո տնտեսական օժանդակություն ցուցաբերելու մասին:
Խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն, ըստ Նաիրա Մելքումյանի առայժմ չկա, քանի որ արդեն յոթ տարի խաղաղությունը պահպանվում է: Եթե մենք հասնենք արդար եւ երկարատեւ լուծման, ապա ադրբեջանական եւ հայ ժողովուրդները կարող են սեփական ուժերով պահպանել խաղաղությունը՝ անկասկած, որոշ դիտորդական առաքելությունների օգնությամբ», հայտարարեց Նաիրա Մելքումյանը:
Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ