Մատչելիության հղումներ

Երեւանում իր աշխատանքն սկսեց «Ժողովրդավարությունը եւ իրավապահ մարմինները» խորագրով երկօրյա խորհրդաժողովը:


Երեւանում շարունակում են քննարկել «Ոստիկանության մասին Հայաստանի հանրապետության օրենքը», չնայած այն բանին, որ Ազգային ժողովը մոտ մեկ ամիս առաջ երկրորդ ընթերցմամբ եւ վերջնական տարբերակով ընդունել էր այն: Այսօր հայտնի դարձավ նաեւ, որ նախագահ Քոչարյանն անդեն ստորագրել է օրենքը:

«Ոստիկանության մասին» օրենքն էր, փաստորեն, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության եւ Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված «Ժողովրդավարությունը եւ իրավապահ մարմինները» թեմայով խորհրդաժողովի քննարկումների կենտրոնում: Բացելով այն, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը համոզմունք հայտնեց, որ միջոցառման ընթացքում մշակված առաջարկությունները եւ մոտեցումները «գործնական նշանակություն կունենան մարդու իրավունքների բնագավառում մեր քաղաքականությանն ու գործունեությանն առնչվող որոշ հարցադրումների, ինչպես նաեւ առկա խնդիրների լուծման եղանակների հստակեցման համար»:

Անդրադառնալով այն հարցին, թե օրենքն արդեն ընդունված է եւ նման քննարկումները ժամանակավրեպ են, Ն նախարարի խորհրդական Միքայել րիգորյանն ասաց. «Կյանքի ընթացքում ծագած նոր հարաբերությունները եւ բացթողումները նույնպես լրացման կարիք ունեն, ինչը մենք կարող ենք կատարել աշխատանքի ընթացքում՝ օրենսդրական նախաձեռնությունների կարգով»: Այս տեսակետը պաշտպանեցին նաեւ ԵԱՀԿ ներկայացուցիչները, որոնք, վկայակոչելով Հայաստանի խորհրդարանում արձանագրված նախադեպերը, նշեցին, թե հետագայում հնարավոր կլինի օրենքում նոր դրույթներ արձանագրել՝ փոփոխությունների եւ լրացումների տեսքով:

Ելույթ ունեցողները Հայաստանի ոստիկանության կառուցվածքը եւ գործունեությունը քննարկելիս, խոսում էին, հիմնականում, օրենսդրական հարցերի մասին: Օրենքում տեղ գտած որոշ սկզբունքների անդրադարձան ԱԺ Ներքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը եւ փաստաբան Տիգրան Ջանոյանը:

Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց. «Եթե մենք այսօր հաջող ոստիկանություն չունենք, դա չի նշանակում, որ մենք ոստիկանության մասին վատ օրենք պիտի ընդունենք: Ոչ, մենք պետք է լավ օրենք ընդունենք, որը կհամապատասխանի լավ ոստիկանությանը»:

Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG