Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ նիստը կքննարկի պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը


Ռուզան Խաչատրյան
Խորհրդարանն այսօր 63 «կողմ» ձայնով որոշեց մայիսի 23֊ին, ժամը 11֊ին արտահերթ նիստ հրավիրել: Քննարկվելու է պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Ըստ նախագծի, հանձնաժողովն ստեղծվում է՝ «հոկտեմբերի 27֊ի գործի դատաքննության ընթացքում ոճրագործների պահպանությունն իրականցնող իրավապահ մարմինների գործունեության մեջ օրինականության հնարավոր խախտումների մասին Ազգային Ժողովին եզրակացություն տալու համար»: Պատգամավորական նախաձեռնությունը ՀԺԿ պատգամավորներինն ու Հայաստան խմբինն է:





Չնայած Ռուսաստան-Բելառուսին անդամակցելու մի այլ նախաձեռնության հեղինակ՝ պատգամավոր Աղասի Արշակյանը, խոսափողից բարոյական աջակցություն հայտնեց մեկ այլ արտահերթ նիստ հրավիրող Հայկոմկուսին ու ալուստ Սահակյանին խնդրեց քվեարկությունից առաջ ընդմիջում չխնդրել, վերջինս, խնդրելով այդ ընդմիջումը, անհնար դարձրեց որեւէ նոր քվեարկություն: Հրավիրվելու դեպքում, արտահերթ նիստը քննարկելու էր հետեւյալ նախագիծը. «Դիմել հանրապետության նախագահին՝ Ռուսաստան֊Բելառուս միությանն անդամակցելու հարցով հանրաքվե նշանակելու համար»:

Այսօրվա եռօրյան եզրափակած Ազգային Ժողով֊կառավարությունից հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբի անդամ Սասուն Միքայելյանի հարցին, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ համարում, որ մենք օկուպացրել ենք այդ տարածքները: Բայց, մյուս կողմից էլ, չեմ կարող տուրք տալ մեր հասարակության մեջ հնչող այն կարծիքներին, որ մենք Աղդամը ազատագրել ենք: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք, եւ դրանից մենք չպիտի ամաչենք: Մենք այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG